Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-78328-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածում`

1) 17-րդ կետում «արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց» բառերը փոխարինել «արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների» բառերով.

2) 17-րդ կետը 8-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«- ներդրումային ֆոնդի կառավարումը.

- ներդրումային ֆոնդի պահառությունը.»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: