Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածում`
1) 17-րդ կետի «արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց» բառերը փոխարինել «արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների» բառերով.
2) 17-րդ կետը ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«- ներդրումային ֆոնդի կառավարումը.
- ներդրումային ֆոնդի պահառությունը.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: