Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «դ» ենթակետի «հիմնադրամների փայերը կամ դրանցում մասնակցությունը հավաստող նման այլ փաստաթղթերը» բառերը փոխարինել «ֆոնդերի փայերը, բաժնետոմսերը եւ այլ բաժնային արժեթղթերը» բառերով.
2) 23-րդ կետի «ա» ենթակետի «հիմնադրամները եւ դրանց կառավարող ընկերությունները» բառերը փոխարինել «ֆոնդերը եւ ներդրումային ֆոնդի կառավարիչները, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունում գրանցված այն իրավաբանական անձինք, որոնք, տվյալ պետության օրենսդրության համաձայն, իրավունք ունեն իրականացնելու սույն ենթակետով սահմանված որեւէ անձի գործունեություն» բառերով.
3) 27-րդ կետը «օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդի կառավարիչը, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) բաց ներդրումային ֆոնդերի կողմից թողարկվող արժեթղթերի վրա:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերի վաճառքի կարգն ու պայմանները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ներդրումային ծառայությունների մատուցում չի համարվում նաեւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ֆոնդերի գործունեությունը:», իսկ 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) ներդրումային ծառայություններ մատուցող անձ չհամարվող անձի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդի միջոցների կառավարման վրա:»:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) վերնագիրը «Բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով.
2) 1-ին մասը «Բանկերը» բառից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչները» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Ներդրումային ֆոնդի կառավարիչը ներդրումային ծառայությունների եւ ոչ հիմնական ծառայությունների իրականացման համար պետք է, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ունենա Կենտրոնական բանկի տված համապատասխան թույլտվություն:»:
Հոդված 6. Օրենքի 61-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 61. Ներդրումային ծառայությունների եւ ոչ հիմնական ծառայությունների մատուցման սահմանափակումները
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է նախատեսել սահմանափակումներ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներդրումային ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար կամ սահմանել դրանց մատուցման հատուկ կարգ:
2. Ներդրումային ֆոնդի կառավարիչները կարող են մատուցել միայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ներդրումային ծառայություններ եւ ոչ հիմնական ծառայություններ:»:
Հոդված 7. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ կետերով.
«8) ներդրումային ֆոնդի կառավարման կամ դրա ակտիվների պահառության ընթացքում ներդրումային ֆոնդի կամ դրա մասնակցի եւ նրան պատկանող ֆոնդի թողարկած արժեթղթերի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունների փոխանակումը տվյալ ներդրումային ֆոնդի, կառավարչի եւ պահառուի միջեւ, բացառությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի.
9) օրենքով սահմանված դեպքերում աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի իրականացման ընթացքում ստացած տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրումը Կենտրոնական բանկին:»:
Հոդված 8. Օրենքի 148-րդ հոդվածի 1-ին մասը «բաժնետիրական ընկերությունների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ներդրումային ֆոնդերի)» բառերով:
Հոդված 9. Օրենքի 191-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Ներդրումային ֆոնդի պահառուների եւ նրանց կողմից ֆոնդի ակտիվների պահառության իրականացման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 10. Օրենքի 206-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն գլխի դրույթները չեն տարածվում ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց ղեկավարների եւ դրանց կազմում կամ անունից գործող Կենտրոնական բանկի կողմից որակավորման ենթակա անձանց նկատմամբ: Սույն մասով նախատեսված անձանց վերահսկողության եւ պատասխանատվության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: