Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել 35.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ՝
«Հոդված 35.1. Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն
1. Բանկերը կարող են իրականացնել կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն:
2. Բանկերը կարող են առաջարկել միայն «կուտակային կենսաթոշակային ավանդներ» կամավոր կենսաթոշակային սխեմաներ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, 36-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին պարբերությունը, 72-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը եւ 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: