Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի uեպտեմբերի 25-ի ՀO-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«4.1. Սույն օրենքի դրույթները տարածվում են ներդրումային ֆոնդերի հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Բաց Ընկերությունը, որը չունի ֆիքսված կապիտալ, եւ որի կապիտալը ցանկացած պահի հավասարաարժեք է նրա զուտ ակտիվների արժեքին, համարվում է փոփոխական կապիտալով Ընկերություն: Փոփոխական կապիտալով Ընկերության կազմակերպական-իրավական ձեւով կարող է ստեղծվել միայն բաց կորպորատիվ ներդրումային ֆոնդը: Փոփոխական կապիտալով Ընկերության առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի` Ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմանը վերաբերող դրույթները չեն տարածվում փոփոխական կապիտալով Ընկերության նկատմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ` «Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված հարցերով որոշումների ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:»:
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը «ձայների 2/3-ից» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը «ձայների 3/4-ով» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը «ձայների 2/3-ից» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածի առաջին պարբերությունը «ձայների պարզ մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «արտոնյալ բաժնետոմսերի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ներդրումային ֆոնդերի բաժնետոմսերի)» բառերով:
Հոդված 9. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը «ձայների 3/4-ով» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:
Հոդված 10. Օրենքի 64-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված որոշման ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:».
2) 5-րդ մասը «ձայների մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:
Հոդված 11. Օրենքի 68-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «կամ Ընկերության կանոնադրությամբ» բառերով.
2) 4-րդ մասը «ձայների 3/4-ով» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով.
3) 5-րդ մասը «ձայների 2/3-ից» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:
Հոդված 12.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: