Armenian ARMSCII Armenian
Կ-78333-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության  2001 թվականի uեպտեմբերի 25-ի ՀO-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4.1-ին մասով.

«4.1. Սույն օրենքի դրույթները տարածվում են ներդրումային ֆոնդերի հետ կապված հարաբերությունների վրա, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Բաց Ընկերությունը, որը չունի ֆիքսված կապիտալ, եւ որի կապիտալը ցանկացած պահի հավասարաարժեք է նրա զուտ ակտիվների արժեքին, համարվում է փոփոխական կապիտալով Ընկերություն: Փոփոխական կապիտալով Ընկերության կազմակերպական-իրավական ձեւով կարող է ստեղծվել միայն բաց կորպորատիվ ներդրումային ֆոնդը: Փոփոխական կապիտալով  Ընկերության առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի` Ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմանը վերաբերող դրույթները չեն տարածվում փոփոխական կապիտալով  Ընկերության վրա:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված հարցերով որոշումների ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:»:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը «ձայների 2/3-ից» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը «ձայների 3/4-ով» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը «ձայների 2/3-ից» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածի առաջին պարբերությունը «ձայների պարզ մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «արտոնյալ բաժնետոմսերի» բառերից հետո լրացնել «(, բացառությամբ ներդրումային ֆոնդերի բաժնետոմսերի)» բառերով:

Հոդված 9. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը «ձայների 3/4-ով» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

Հոդված 10. Օրենքի 64-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված որոշման ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:».

2) 5-րդ մասը «ձայների մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

Հոդված 11. Օրենքի 68-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «կամ Ընկերության կանոնադրությամբ» բառերով.

2) 4-րդ մասը «ձայների 3/4-ով» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով.

3) 5-րդ մասը «ձայների 2/3-ից» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: