Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-78337-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության  2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը «լիցենզիա ստացած անձանց» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բյուրո (այսուհետ` Բյուրո)» բառերով.

2) 5-րդ կետը «օգտվելու համար» բառերից հետո լրացնել «: Ընդ որում, Բյուրոյի կողմից մատուցվող ծառայություն է համարվում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը` կապված ԱՊՊԱ պայմանագրով ապահովադրի, ապահովագրված անձի կամ տուժողի հետ» բառերով :

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ եւ 5.1-րդ կետերով.

«3.1) Բյուրո` նախորդ տարվա ընթացքում ապահովագրական ընկերությունների կողմից Երաշխավորման ֆոնդ կատարված պարբերական վճարների 0.15 տոկոսը.

5.1) ներդրումային ֆոնդի կառավարիչներ` 90.000 դրամ.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: