Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-78339-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը «կարգավորում է կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, պայմանագրային ներդրումային ֆոնդերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը «պետական գրանցում ստացած կազմակերպությունների» բառերը փոխարինել «պետական գրանցում ստացած (կանոնները գրանցած) կազմակերպությունների, պայմանագրային ներդրումային ֆոնդերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երրորդ պարբերությունը «մարմին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդ: Ընդ որւմ, ներդրումային ֆոնդի` որպես հարկ վճարողի հետ կապված սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով կարգավորվող բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը» բառերով.

2) 4-րդ պարբերությունը «պետական գրանցում ստացած» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցած)» բառերով.

3) 5-րդ պարբերությունը «պետական գրանցում կամ հաշվառում ստացած» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցած)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «պետական գրանցում ստանալու» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցելու)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը «պետական գրանցում ստացած» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցած)» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: