Հոդված 1. «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը «կարգավորում է կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, պայմանագրային ներդրումային ֆոնդերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը «պետական գրանցում ստացած կազմակերպությունների» բառերը փոխարինել «պետական գրանցում ստացած (կանոնները գրանցած) կազմակերպությունների, պայմանագրային ներդրումային ֆոնդերի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երրորդ պարբերությունը «մարմին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդ: Ընդ որւմ, ներդրումային ֆոնդի` որպես հարկ վճարողի հետ կապված սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով կարգավորվող բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը» բառերով.
2) 4-րդ պարբերությունը «պետական գրանցում ստացած» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցած)» բառերով.
3) 5-րդ պարբերությունը «պետական գրանցում կամ հաշվառում ստացած» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցած)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «պետական գրանցում ստանալու» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցելու)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը «պետական գրանցում ստացած» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցած)» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: