Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-78339-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը «կարգավորում է կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, պայմանագրային ներդրումային ֆոնդերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում «պետական գրանցում ստացած կազմակերպությունների» բառերը փոխարինել «պետական գրանցում ստացած (կանոնները գրանցած) կազմակերպությունների, պայմանագրային ներդրումային ֆոնդերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երրորդ պարբերությունը «մարմին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդ: Ընդ որում, ներդրումային ֆոնդի` որպես հարկ վճարողի հետ կապված սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով կարգավորվող բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը» բառերով.

2) չորրորդ պարբերությունը «պետական գրանցում ստացած» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցած)» բառերով.

3) հինգերորդ պարբերությունը «պետական գրանցում կամ հաշվառում ստացած» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցած)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «պետական գրանցում ստանալու» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցելու)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը «պետական գրանցում ստացած» բառերից հետո լրացնել «(կանոնները գրանցած)» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: