Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-78345-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության  1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1 մասով.
 
«5.1 հարկային մարմնի կողմից ֆիզիկական անձանց անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով մեկ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի տրամադրելու համար» բազային տուրքի չափով

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 5-րդ կետում «ներդրումային հիմնադրամները» բառերը փոխարինել «կորպորատիվ ներդրումային ֆոնդերը, պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնները, ներդրումային ֆոնդի կառավարիչներին» բառերով.

2) 5.1-րդ կետում «ներդրումային հիմնադրամների» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների», իսկ «գրանցման» բառը՝ «գրանցումների» բառերով.

3) 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերում «ներդրումային հիմնադրամների» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով.

4) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ եւ 8.1-րդ կետերով.
 
ա. «5.2. ներդրումային ընկերություններին որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ վերագրանցելու համար բազային տուրքի
քսանապատիկի չափով».
բ. «8.1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների  ներկայացուցչությունները գրանցելու համար  բազային տուրքի
հնգապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`

1)  հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.4-րդ կետով.
 
«4.4. ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար  տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով».

2) ուժը կորցրած ճանաչել 5.3-րդ կետը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: