Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-78345-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության  1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
 
«5.1. հարկային մարմնի կողմից ֆիզիկական անձանց անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով մեկ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի տրամադրելու համար բազային տուրքի չափով»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 5-րդ կետի «ներդրումային հիմնադրամները» բառերը փոխարինել «կորպորատիվ ներդրումային ֆոնդերը, պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնները, ներդրումային ֆոնդի կառավարիչները» բառերով.

2) 5.1-ին կետի «ներդրումային հիմնադրամների» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների», իսկ «գրանցման» բառը` «գրանցումների» բառով.

3) 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերի «ներդրումային հիմնադրամների» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ եւ 8.1-ին կետերով.
 
«5.2. ներդրումային ընկերություններին որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ վերագրանցելու համար բազային տուրքի քսանապատիկի չափով».
«8.1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցչությունները գրանցելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.4-րդ կետով.
 
«4.4. ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար  տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով».

2) ուժը կորցրած ճանաչել 5.3-րդ կետը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: