Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1. հարկային մարմնի կողմից ֆիզիկական անձանց անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով մեկ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի տրամադրելու համար | բազային տուրքի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 5-րդ կետի «ներդրումային հիմնադրամները» բառերը փոխարինել «կորպորատիվ ներդրումային ֆոնդերը, պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնները, ներդրումային ֆոնդի կառավարիչները» բառերով.
2) 5.1-ին կետի «ներդրումային հիմնադրամների» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների», իսկ «գրանցման» բառը` «գրանցումների» բառով.
3) 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերի «ներդրումային հիմնադրամների» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ եւ 8.1-ին կետերով.
«5.2. ներդրումային ընկերություններին որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ վերագրանցելու համար | բազային տուրքի քսանապատիկի չափով». |
«8.1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցչությունները գրանցելու համար | բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.4-րդ կետով.
«4.4. ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար | տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով». |
2) ուժը կորցրած ճանաչել 5.3-րդ կետը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: