Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-78346-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության  2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.

«բ1. ներդրումային ֆոնդի կառավարիչները,».

2) 14-րդ կետը «հաշվետվություն տրամադրող անձի» բառերից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաեւ իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի)» բառերով, իսկ «հաշվետվություն տրամադրող անձին» բառերից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաեւ իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերին)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «իրենց» բառից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդի կառավարիչների համար` նաեւ իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «հաշվետվություն տրամադրող անձին» բառերից հետո լրացնել «(ներդրումային ֆոնդին)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: