Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-78349-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի  (այսուհետ` Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտման համար դրամական միջոցներ գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում դատարանը վճռի եզրափակիչ մասում սահմանում է նաեւ, թե բռնագանձվող գումարը ենթակա է գանձման միայն համապատասխան պայմանագրային ներդրումային ֆոնդի գույքից, թե` միայն պարտապան պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի գույքից, թե` համապատասխան պայմանագրային ներդրումային ֆոնդի գույքից, իսկ դրա անբավարարության դեպքում` նաեւ պարտապան պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի գույքից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 26.1-րդ գլխի եւ 163.1-րդ հոդվածի վերնագիրը, ինչպես նաեւ 163.1-րդ հոդվածի 1-ին մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: