Armenian ARMSCII Armenian
Կ-78349-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի  (այսուհետ` Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը «դատարանը» բառից հետո լրացնել «, ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի եւ այլ օրենքների պահանջներից,» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 26.1-րդ գլխի եւ 163.1-րդ հոդվածի վերնագիրը, ինչպես նաեւ 163.1-րդ հոդվածի 1-ին մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: