Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-78354-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության  2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «ներդրումային հիմնադրամների» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդերի» բառերով.

2) 3-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդերի եւ ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

Հոդված 4. Oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-րդ հոդվածով`

«Հոդված 8.1. Վարկային կազմակերպության խորհուրդը

1. Անկախ կազմակերպական-իրավական տեuակից եւ այլ չափանիշներից` վարկային կազմակերպությունը պարտավոր է ունենալ տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ) (այսուհետ` խորհուրդ):

2. Վարկային կազմակերպության խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 5 եւ առավելագույնը 15 անդամից:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: