Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երկրորդ պարբերության «ներդրումային հիմնադրամների» բառերը փոխարինել «ներդրումային ֆոնդերի» բառերով.
2) 3-րդ մասը «ներդրումային ընկերությունների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդերի եւ ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:
Հոդված 4. Oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
«Հոդված 8.1. Վարկային կազմակերպության խորհուրդը
1. Անկախ կազմակերպական-իրավական տեuակից եւ այլ չափանիշներից` վարկային կազմակերպությունը պարտավոր է ունենալ տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ) (այսուհետ` խորհուրդ):
2. Վարկային կազմակերպության խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 3 եւ առավելագույնը 15 անդամից:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: