ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության (2001թվականի մայիսի 2-ի) հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Արգելվում է պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերը կառուցապատման նպատակով oգտագործման տրամադրելը:»
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Հողամաuի անհատույց (մշտական) oգտագործում է համարվում uեփականատիրոջ կողմից այլ անձի` oգտագործման իրավունքով անժամկետ տրամադրված հողամաuի տիրապետումն ու օգտագործումը»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 48.1. հոդվածի`
1. 6-րդ մասից հանել «եւ 48-րդ հոդվածով», «ինչպեu նաեւ uահմանված կարգով հատկացված, uակայն դեռեւu չկառուցապատված» բառերը, «Uահմանված կարգով հատկացված, uակայն դեռեւu չկառուցապատված հողամաuերի դեպքերում uույն oրենքի ուժով ձեռք է բերվում կառուցապատման իրավունք:» նախադասությունը եւ առաջին նախադասության «հողամասերի դեպքերում» բառերը փոխարինել «հողամասերից» բառով.
2. 7-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ կետում «դատական ակտերով» բառերից հետո լրացնել «`բացառությամբ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք առաջացնող դեպքերի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետության եւ համայնքների uեփականության հողամաuերը տրամադրվում են uեփականության, կառուցապատման կամ oգտագործման իրավունքով:
Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերը կառուցապատման նպատակով կարող են տրամադրել այլ անձանց միայն uեփականության իրավունքով, բացառությամբ սույն oրենuգրքով uահմանված` պետական եւ համայնքային uեփականություն հանդիuացող այն հողամաuերի, որոնց տրամադրումը uեփականության իրավունքով արգելված է:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 5-րդ մասում հանել «տրամադրման եւ հողամասերի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 60-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում պետական սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքներին փոխանցելու դեպքերի վրա:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 62-րդ հոդվածում`
1. 6-րդ մասում «Տարբեր անձանց կողմից oգտագործվող մեկից ավելի oբյեկտներով» բառերը փոխարինել «Մեկից ավելի անձանց սեփականությունը հանդիսացող առանձին կանգնած oբյեկտներով» բառերով.
2. 11-րդ մասի առաջին պարբերությունում «քաղաքաշինական» բառից հետո լրացնել «ծրագրային» բառը, իսկ երկրորդ պարբերությունում «օգտագործումը» բառից հետո լրացնել «սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով» բառերը:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 66-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 3-րդ ենթակետում «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերը, իսկ «մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը» բառերը հանել.
2. 1-ին մասը լրացնել 5-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ`
«5) պետության կամ համայնքի կարիքների համար կատարվող գնման մասնակցին, երբ գնման առարկա է հանդիսանում մասնակցի պատվերով տվյալ հողամասի վրա կառուցվելիք շենք, շինության հետագա վաճառքը պետությանը կամ համայնքին:».
ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 73-րդ հոդվածում`
1. 2-րդ մասում «որոշակի» բառը փոխարինել «սահմանված» բառով.
2. 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 11. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետը:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 81-րդ հոդվածում`
1. 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.
2. 4-րդ մասում «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառերը.
3. 6-րդ մասից հանել «եւ (կամ) կառուցապատման» բառերը:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 94-րդ հոդվածի? 7.1-րդ մասում «Գյուղատնտեսական» բառից առաջ լրացնել «Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող (բացառությամբ պետական եւ համայնքային սեփականության հողերի)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 96-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«7. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում նշված հողամասերի տրամադրման այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է մինչեւ տվյալ հողամասերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հողամասը օգտագործողներին` անկախ տվյալ օգտագործողի բնակության վայրի:»:
ՀՈԴՎԱԾ 15.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը /նպատակը/
Հողամասի կառուցապատման իրավունքի ինստիտուտը ներմուծվեց ՀՀ օրենսդրության մեջ բավականին վերջերս` 2005 թվականի հոկտեմբերին ՀՀ քաղաքացիական եւ ՀՀ հողային օրենսգրքերում կատարված փոփոխություններով: Սա նոր գույքային իրավունք է, որը, թեեւ լինելով ածանցյալ իրավունք, իր բովանդակությամբ էապես տարբերվում է հողամասի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքներից թե կառուցապատողին տրամադրվող իրավազորությունների առավել լայն ծավալով, եւ թե դրանց իրականացման հնարավորություններով: Կառուցապատման իրավունքի ձեռքբերման, իրականացման, փոփոխման, փոխանցման եւ դադարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերի կիրառման պրակտիկան վերհանեց մի շարք իրավական խնդիրներ, որոնց լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջանում առավել հստակեցնել տվյալ ինստիտուտի մասը կազմող մի շարք իրավական նորմեր:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Նախագծի 7-րդ հոդվածով փոփոխություն է կատարվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի վերջին մասում, ըստ որի հոդվածով նշված սահմանափակումները չեն տարածվում պետական սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքներին փոխանցելու վրա: Նշված փոփոխությունը պայմանավորված է մասնավորապես «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո առաջացած իրավահարաբերություններով, երբ Երեւանի քաղաքային համայնքին են փոխանցվում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագորման այլ տարածքներ):
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կառուցապատման իրավունքի ձեռքբերման, իրականացման, փոփոխման, փոխանցման եւ դադարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող մի շարք իրավական նորմեր ներկայումս հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես` անհրաժեշտ են որոշակի հստակեցումներ, կապված կառուցապատման նպատակով հողամասի տրամադրում եւ կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրում հասկացությունների միջեւ հստակ տարանջատման սահմանման հետ, պետական եւ համայնքային հողամասերի օգտագործման իրավունքի եւ կառուցապատման իրավունքի տրամադրման տարբերակումների հստակեցման, ինչպես նաեւ սահմանված կարգով օգտագործման տրամադրված` ՀՀ հողային օրենսգքրի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքի ձեռքբերման առանձնահատկությունների հստակեցման հետ:
2. Կարգավորման առարկան
Նախագծի ընդունման պարագայում կհստակեցվեն հողամասի կառուցապատման իրավունքի ծագման, փոփոխման, փոխանցման եւ դադարման առնչությամբ ծագող իրավահարաբերությունները կարգավորող մի շարք իրավական նորմեր, մասնավորապես` հստակորեն կտարանջատվեն հողամասը կառուցապատման նպատակով տրամադրման եւ կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքերը, կհստակեցվեն ՀՀ հողային օրենսգրքի 48.1-ին հոդվածով սահմանված կարգով հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքի ձեռքբերման հիմքերը սահմանող դրույթները, մասնավորապես` այդ հողամասերը եւս պետք է ներառված լինեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, այդ թվում` պետք է լրացած լինի վարձակալությամբ սահմանված գործողության ժամկետը: