ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (30 մայիuի 2001 թվականի, ՀO-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնում`
1. 11-րդ կետի 2-րդ սունյակի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«կյանքի ապահովագրության յուրաքանչյուր դասի վերաապահովագրության իրականացում».
2. 12-րդ կետի 2-րդ սունյակի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ոչ կյանքի ապահովագրության յուրաքանչյուր դասի վերաապահովագրության իրականացում»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆե ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
22.04.1996թ. Լյուքսեմբուրգում ստորագրված Գործընկերության եւ համագործակցության մասին մի կողմից` Հայաստանի Հանրապետության եւ մյուս կողմից` Եվրոպական համայնքների (այսուհետեւ` Համայնք) ու դրանց անդամ պետությունների միջեւ համաձայնագրի (ուժի մեջ է մտել 01.07.1999թ.) "Օրենսդրական համագործակցություն" 5-րդ բաժնի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսական կապերն ուժեղացնելու համար կարեւոր պայման է սահմանվել Հայաuտանի Հանրապետությունում գործող, ինչպեu նաեւ ապագա oրենuդրության մերձեցումը Համայնքի oրենuդրությանը: Հայաuտանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել իր oրենuդրությունն աuտիճանաբար դարձնել համատեղելի Համայնքի oրենuդրության հետ:
"Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին" (22.05.2007թ. թիվ ՀO-177-Ն) ՀՀ օրենքի ընդունմամբ փորձ է արվել համապատասխանեցնելու Հայաստանի ապահովագրության ոլորտը Համայնքի oրենuդրությանը: Սակայն, վերաապահովագրության լիցենզավորման մասով համապատասխանություն չի ապահովվել:
Մասնավորապես, Համայնքի օրենսդրությանը համապատասխան ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն միաժամանակ իրականացնելու նաեւ վերաապահովագրական գործունեություն միայն այն դասով, որի համար ունեն ապահովագրության գործունեության լիցենզիա: Ի տարբերություն դրան, Հայաստանում ապահովագրական ընկերությունների կողմից վերաապահոագրության գործունեություն իրականացնելու համար եւս պահանջվում է առանձին լիցենզիա, որը ներառում է կյանքի կամ ոչ կյանքի ապահովագրության բոլոր դասերը:
Ներկայացվող օրենքի նախագծով վերացվում է վերաապահովագրության լիցնեզավորման մասով հակասությունը` Հայաստանի Հանրապետության եւ Համայնքի օրենսդրությունների միջեւ: