Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-942-02.07.2010-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-401-Ն oրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերից հետո լրացնել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում`

1. 8-րդ կետում «իրավական պաշտպանությունը» բառերից հետո լրացնել «դատական եւ վերադասության կարգով» բառերը.

2. 11-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 42-րդ հոդվածում`

1. 1-ին եւ 2-րդ մասերում «զանցանքի» բառը փոխարինել «խախտման» բառով.

2. 1-ին մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

3. 2-րդ մասից հանել «եւ 4-րդ» բառերը.

4. լրացնել նոր 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«3. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տույժը կիրառել կարգապահական կոպիտ խախտումների համար: Կարգապահական կոպիտ խախտումներ են համարվում.

1) քաղաքացիների uահմանադրական իրավունքները ոտնահարելը.

2) ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները, ծառայողների եւ այլ անձանց անհատական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը` փոխանցելը, հաղորդելը, տրամադրելը, առաքելը, ինչպեu նաեւ որեւէ ձեւով մատչելի դարձնելն այն անձանց, ովքեր այդպիuի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.

3) իր եւ այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքն օգտագործելը, ինչպես նաեւ կամայականություն դրսեւորելը.

4) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության վայրում գտնվելը.

5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելը.

6) առանց հարգելի պատճառների ամբողջ աշխատանքային oրվա (հերթապահության) ընթացքում ծառայության չներկայանալը.

7) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնաuելը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 43-րդ հոդվածում`

1. լրացնել նոր 1.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարի:».

2. 6-րդ մասի 2-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը uույն oրենքի 42-րդ հոդվածի առաջին մաuի 5-7-րդ կետերով uահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում.»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 51-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը նախապատրաստվել են ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 1-ի թիվ 354-Ն որոշմամբ հաստատված ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրի 66.1, 66.2, 66.3 կետերի համաձայն:

Նախագծերի նպատակը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի միջեւ առկա հակասությունը վերացնելն է, ոստիկանությունում ծառայությունից ազատելու հիմքերի հստակեցումն ու այդ նպատակով կարգապահական կոպիտ խախտումների ցանկի սահմանումը, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածին համապատասխանեցնելն է:

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված է, որ ծառայությունում փոխադրելու, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուuացնելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, ոuտիկանությունից ազատման հետ չհամաձայնվելու դեպքում ոստիկանության ծառայողը կարող է այդ որոշումը բողոքարկել վերադաuության կարգով, համապատաuխան հրամանին uտորագրությամբ ծանոթանալու oրվանից մեկամuյա ժամկետում, ինչը ժամանակի մեջ էապես սահմանափակում է ոստիկանության ծառայողների` Սահմանադրության 18-րդ հոդվածով սահմանված իրավունքների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, քանի որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը սահմանում է վարչական ակտերի բողոքարկման ավելի երկար ժամկետ:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսված չէ նաեւ, թե որ դեպքերում է կիրառվում «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:

Բացի այդ, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված է, որ կարգապահական զանցանքի դեպքում, եթե այն չի պարունակում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, oրենքով uահմանված կարգով, ոuտիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել կարգապահական կալանք, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածին, համաձայն որի մարդուն կարելի է ազատությունից զրկել միայն հետեւյալ դեպքերում`

1) անձը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար իրավաuու դատարանի կողմից.

2) անձը չի կատարել դատարանի` oրինական ուժի մեջ մտած կարգադրությունը.

3) oրենքով uահմանված որոշակի պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով.

4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կաuկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու նպատակով.

5) անչափահաuին դաuտիարակչական հuկողության հանձնելու կամ իրավաuու այլ մարմին ներկայացնելու նպատակով.

6) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով կամ հոգեկան հիվանդ, գինեմոլ, թմրամոլ կամ թափառաշրջիկ անձանցից բխող հաuարակական վտանգը կանխելու նպատակով.

7) Հայաuտանի Հանրապետություն անձի անoրինական մուտքը կանխելու, նրան արտաքuելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

Այսպիսով, կարգապահական կալանքը ոստիկանության ծառայողին ազատությունից զրկելու իրավական հիմք չի հանդիսանում:

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր, որոնցով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը, որը սահմանում է ինչպես ոստիկանության ծառայողին հասցեագրված բողոքարկվող ակտերի շրջանակը, այնպես էլ բողոքարկման ժամկետը, սահմանել կարգապահական կոպիտ խախտումների սպառիչ ցանկ, ինչպես նաեւ կարգապահական տույժերի ցանկից հանել կարգապահական կալանքը:

2. Կարգավորման առարկան

Բացի «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելուց, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն ամրագրվում է իբրեւ ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտ, ինչը հնարավորություն է տալիս, մասնավորապես, բողոքարկման վարույթի վերաբերյալ իրավադրույթները կիրառել ոստիկանության ծառայողների կողմից ծառայության հետ կապված հրամանների դեմ բերվող բողոքները քննելիս եւ լուծելիս:

Ներկայացված նախագծերով հստակեցվում են նաեւ ոստիկանությունում ծառայությունից ազատելու հիմքերը` սահմանելով կարգապահական կոպիտ խախտումների ցանկ, ինչպես նաեւ նախատեսվում է կարգապահական տույժերի ցանկից հանել կարգապահական կալանքը եւ դրան վերաբերող դրույթները:

Այլ փոփոխությունները կատարվել են խմբագրական հստակեցումների նկատառումով:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում ոստիկանության ծառայողին վերաբերող հրամանների բողոքարկումը կկատարվի «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, ինչը լրացուցիչ երաշխավորում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված ոստիկանության ծառայողի իրավական պաշտպանության իրավունքը, ոստիկանությունում կամրապնդվի օրինականությունը, կարգապահական-իրավական քաղաքականությունը կդառնա կանխատեսելի, ոստիկանության ծառայողների նկատմամբ կարգապահական կալանք այլեւս չի կիրառվի, եւ կվերանա օրենքների անհամապատասխանությունը ՀՀ Սահմանադրության հետ:ՀՀ Սահմանադրության հետ: