Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի
ա) 1-ին կետում «թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով:
բ) 6-րդ կետում «թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: