Armenian ARMSCII Armenian
Պ-9431-06.07.2010-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետի «թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով.

2)  6-րդ կետի «թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: