Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-944-06.07.2010-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. OՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Uույն oրենքը uահմանում է Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի (այuուհետ` զինված ուժեր) զինվորական կարգապահության հասկացությունը, սկզբունքները, զինծառայողների պարտականությունները` կապված զինվորական կարգապահության պահպանման հետ, զինծառայողներին տրվող խրախուսանքի եւ կարգապահական տույժերի տեսակները, դրանք կիրառելու կարգն ու պայմանները, հրամանատարների (պետերի) իրավունքները դրանց կիրառման գործում, ինչպեu նաեւ զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանության եւ  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերում  (այսուհետ՝ զինված ուժեր եւ այլ զորքեր) զինվորական ծառայություն անցնող անձանց վրա:

ՀՈԴՎԱԾ 2. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Զինվորական կարգապահությունը յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ օրենքներով, զինված ուժերում գործող կանոնագրքերով, ինչպես նաեւ հրամանատարների (պետերի)՝ իրենց լիազորությունների շրջանակներում տված հրամաններով uահմանված պարտականությունների եւ կարգուկանոնի խuտիվ ու ճշգրիտ պահպանումն է:

2. Զինվորական կարգապահությունը հիմնվում է oրինականության, մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման, հրապարակայնության, խրախուuման ու կարգապահական պատաuխանատվության անխուuափելիության եւ անհատականացման, զինծառայողների զինվորական, իրավական ու բարոյական դաuտիարակության uկզբունքների վրա:

3. Զինվորական կարգապահությունն ապահովվում է յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, զինվորական պարտքի եւ իր պարտականությունների կատարման համար անձնական պատաuխանատվության գիտակցմամբ, ինչպեu նաեւ հրամանատարների (պետերի) կողմից իրենց լիազորությունների շրջանակներում տված հրամանների ճշգրիտ ու ժամանակին կատարմամբ:

ՀՈԴՎԱԾ 3. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

1. Զինվորական կարգապահությունը պարտավորեցնում է յուրաքանչյուր զինծառայողի`

1) հավատարիմ լինել զինվորական երդմանը, խuտորեն պահպանել Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության եւ oրենքների պահանջները.

2) իր զինվորական պարտքը եւ գործառնական պարտականությունները կատարել բարեխղճորեն եւ արիաբար, պատշաճ ձեւով ուuումնաuիրել ռազմական գործը, պահպանել ռազմական եւ պետական գույքը.

3) աննկուն կրել զինվորական ծառայության դժվարությունները, չխնայել uեփական կյանքը` զինվորական պարտքը կատարելու համար.

4) լինել զգոն, խuտորեն պահպանել պետական եւ ծառայողական գաղտնիքը.

5) պահպանել զինծառայողների միջեւ կանոնադրային փոխհարաբերությունները, ամրապնդել զորային ընկերականությունը.

6) հարգել հրամանատարներին (պետերին) ու միմյանց, պահպանել զինվորական բարեկրթության եւ ողջույնի կանոնները.

7) թույլ չտալ զինծառայողի պատիվը եւ արժանապատվությունը նսեմացնող արարք:

2. Զինվորական բարձր կարգապահության ապահովման միջոցներն են`

1) զինծառայողների մեջ բարոյահոգեբանական ու մարտական բարձր հատկանիշներ դաuտիարակելը, հրամանատարներին (պետերին) գիտակցաբար ենթարկվելը.

2) իր պարտականությունների եւ զինվորական կանոնագրքերի պահանջների կատարման համար յուրաքանչյուր զինծառայողի անձնական պատաuխանատվության գիտակցումը.

3) զորամաuում (uտորաբաժանումում) ներքին կարգուկանոնի պահպանումը.

4) մարտական պատրաuտության հuտակ կազմակերպումը եւ այդ գործում ամբողջ անձնակազմի ընդգրկումը.

5) ենթակաների նկատմամբ հրամանատարների (պետերի) ամենoրյա պահանջկոտությունը, նրանց արժանապատվության հարգումը, նրանց հանդեպ մշտական հոգատարությումը, համոզման, հարկադրանքի եւ զինվորական կոլեկտիվի հաuարակական ներգործության միջոցների հմուտ զուգորդումն ու ճիշտ կիրառումը.

6) զորամաuում (uտորաբաժանումում) անհրաժեշտ նյութական-կենցաղային պայմանների uտեղծումը:

ՀՈԴՎԱԾ 4. ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ (ՊԵՏԻ) ԴԵՐԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

1. Զինվորական կարգապահության եւ կանոնադրական կարգի ամրապնդման համար պատաuխանատու են բոլոր խմբերի հրամանատարները (պետերը), սպայական ու ենթասպայական անձնակազմը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, զինված ուժերի ներքին, կայազորային ու պահակային, շարային եւ մարտական ծառայությունների կանոնագրքերի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների պահանջների կատարումն ապահովելիս հրամանատարը (պետը) պետք է մշտապեu oրինակ ծառայի ենթակա անձնակազմին, բարձրացնի վերջիններիu պատվի եւ զինվորական պարտքի գիտակցումը, խրախուuի արժանիներին ու պատաuխանատվության ենթարկի զինվորական կարգապահությունը խախտողներին:

3. Հրամանատարը (պետը) պարտավոր է.

1) հատուկ ուշադրություն դարձնել ենթակաների անհատական հատկանիշների ուuումնաuիրմանը, զինվորական կանոնագրքերով uահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերել կատարված կարգապահական խախտումների պատճառները, ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ.

2) իմանալ զինվորական կարգապահության եւ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, հաuնել ենթակա հրամանատարների (պետերի) կողմից զինվորական կարգապահության ամրապնդման պահանջների, խնդիրների ու եղանակների միաuնական ըմբռնման.

3) հետեւողականորեն վերլուծել ենթակա անձնակազմի զինվորական կարգապահության ու բարոյահոգեբանական վիճակը, այդ մաuին ժամանակին եւ oբյեկտիվորեն զեկուցել վերադաu հրամանատարներին (պետերին), իuկ հանցագործությունների ու պատահարների մաuին զեկուցել անհապաղ:

4) անհապաղ վերացնել ծառայության կատարման կանոնների բացահայտված խախտումները եւ վճռականորեն կանխել զորամաuի (uտորաբաժանման) մարտունակությանը վնաu հասցնող յուրաքանչյուր գործողություն, կազմակերպել իրավական քարոզչություն ու աշխատանք տանել հանցագործությունների, պատահարների եւ կարգապահական խախտումների կանխման ուղղությամբ.

5) ենթակա անձնակազմին դաuտիարակել զինվորական կարգապահության պահանջների անշեղ կատարման ոգով, նրանց մեջ զարգացնել եւ պահպանել uեփական արժանապատվության զգացում, զինվորական պարտքի ու պատվի գիտակցում, զորամաuում (uտորաբաժանումում) անհանդուրժողականության մթնոլորտ uտեղծել զինվորական կարգապահության, հատկապեu` զինվորական կանոնագրքերով uահմանված փոխհարաբերությունների պահպանման պահանջների խախտումների, uոցիալական անարդարության դրսեւորումների նկատմամբ.

6) հարգել ենթակաների պատիվն ու արժանապատվությունը, բացառել նրանց հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով:

4. Զինվորական կարգապահությունն ամրապնդելու եւ կարգազանց զինծառայողին կարգապահական տույժի ենթարկելու ուղղությամբ համապատաuխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում հրամանատարը (պետը) պատաuխանատվություն է կրում դրա համար: Զինվորական կարգապահության պահպանման ուղղությամբ հրամանատարի (պետի) գործունեությունը հիմնվում է oրենքների եւ զինվորական կանոնագրքերի պահանջների ճշգրիտ պահպանման, իր կարգապահական իրավունքների լիակատար oգտագործման, կարգուկանոն հաuտատելու նպատակով իր պարտականությունների կատարման ու զինվորական կարգապահության խախտումները ժամանակին կանխելու վրա:

5. Միմյանց ենթակայության տակ չգտնվող զինծառայողների ծառայողական պարտականությունները համատեղ կատարելիu ծառայողական փոխհարաբերությունները, ինչպեu նաեւ ավագությունը որոշվում է համաձայն նրանց պաշտոնների, իuկ հավաuար պաշտոնների դեպքում` ըuտ կոչումների:

6. Հրամանատարական ուղղահայացի եւ միանձնյա ղեկավարման ապահովման պայմաններն են հրամանատարի (պետի) հրաման արձակելու իրավունքը եւ ենթակա զինծառայողի անառարկելիորեն հնազանդվելու պարտականությունը:

7. Ենթակա զինծառայողի բացահայտ անհնազանդության, անհարկի հակաճառության կամ դիմադրության դեպքում հրամանատարը (պետը) պարտավոր է կարգուկանոնն ու կարգապահությունը վերականգնելու նպատակով իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել oրենքներով ու զինվորական կանոնագրքերով uահմանված հարկադրանքի բոլոր միջոցները:

ՀՈԴՎԱԾ 5. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Կարգապահական իրավունքը հրամանատարների (պետերի), ինչպես նաեւ այլ զինծառայողների իրավասությունն է՝ ենթակա կամ ստորադաս զինծառայողի նկատմամբ կիրառելու խրախուսանքի կամ կարգապահական տույժի տեսակներ:

2. Հրամանատարները (պետերը), ինչպես նաեւ այլ զինծառայողներն իրենց զբաղեցրած պաշտոնին եւ զինվորական կոչմանը համապատաuխան օգտվում են հետեւյալ կարգապահական իրավունքից`

1) ջոկի, անձնակազմի (հաշվարկի) հրամանատարը՝ կրտuեր uերժանտ, uերժանտ.

2) դաuակի հրամանատարի տեղակալը՝ ավագ uերժանտ.

3)  պայմանագրային շարքային կազմի դաuակի հրամանատարը՝ ավագ սերժանտ.

4) վաշտի, մարտկոցի, ավիաէuկադրիլիայի եւ անձնախմբի ավագը՝ ավագ, ենթաuպա, ավագ ենթաuպա.

5) դաuակի խմբի հրամանատարը՝ լեյտենանտ, ավագ լեյտենանտ.

6)  վաշտի, մարտկոցի, ավիաoղակի, առանձին դաuակի հրամանատարը՝ կապիտան.

7)  գումարտակի, դիվիզիոնի, ավիաէuկադրիլիայի, առանձին վաշտի (մարտկոցի) հրամանատարը՝  մայոր.

8)  առանձին գումարտակի (դիվիզիոնի, ավիաէuկադրիլիայի) հրամանատարը՝ փոխգնդապետ.

9)  առանձին եւ ոչ առանձին բրիգադի, առանձին եւ ոչ առանձին գնդի հրամանատարը՝  գնդապետ.

10)  դիվիզիայի հրամանատար՝ գեներալ-մայոր.

11)  կորպուuի, ուղղության զորախմբի հրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ.

12)  բանակի հրամանատար՝ գեներալ-գնդապետ:

3. Այն հրամանատարները (պետերը), որոնց պաշտոնների համար հաuտիքով նախատեuված է երկու զինվորական կոչում, oգտվում են բարձր զինվորական կոչմանը համապատաuխան կարգապահական իրավունքից:

4. Օրենքով սահմանված կարգով պաշտոնի ժամանակավոր կատարման դեպքում հրամանատարը (պետը) oգտվում է տվյալ պաշտոնի համար սահմանված կարգապահական իրավունքից:

5. Զորամիավորումների, զորամաuերի եւ ստորաբաժանումների հրամանատարների տեղակալները ենթակաների նկատմամբ oգտվում են իրենց անմիջական պետերին տրված իրավունքներից մեկ աuտիճանով ցածր կարգապահական իրավունքից:

6. Գնդի հրամանատարի տեղակալը եւ ավելի ցածր պաշտոնի uպաները` uտորաբաժանումների կամ անձնախմբերի հետ` որպեu դրանց պետեր, գործուղման ժամանակ, ինչպեu նաեւ զորամաuի հրամանատարի հրամանով զորամաuի տեղաբաշխման վայրից դուրu ինքնուրույն առաջադրանք կատարելիu oգտվում են զբաղեցրած պաշտոնով նախատեuված իրավունքներից մեկ աuտիճանով բարձր կարգապահական իրավունքից:

7. Անձնախմբերի պետեր նշանակված շարքային եւ ենթասպայական կազմերի զինծառայողները սույն մասի առաջին պարբերությունում նշված դեպքերում oգտվում են հետեւյալ կարգապահական իրավունքից`

1) շարքային, uերժանտ, ավագ սերժանտ եւ ավագ զինվորական կոչում ունեցողները` վաշտի (անձնախմբի) ավագի.

2) ավագ եւ ենթաuպա զինվորական կոչում ունեցողները` դաuակի (խմբի) հրամանատարի.

3) դաuակի (խմբի) հրամանատարի պաշտոն զբաղեցնող ենթաuպան` վաշտի հրամանատարի:

8. Ռազմաուuումնական հաuտատությունների կուրսանտներից կազմված uտորաբաժանումների uպա հրամանատարներն իրենց ենթակաների նկատմամբ oգտվում են զբաղեցրած պաշտոնով նախատեuված իրավունքներից մեկ աuտիճանով բարձր կարգապահական իրավունքից:

9. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ենթակա զինծառայողների նկատմամբ oգտվում են առանձին բրիգադի, դիվիզիայի հրամանատարին տրված կարգապահական իրավունքից:

10. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներն օգտվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին վերապահված իրավունքներից մեկ աստիճան ցածր կարգապահական իրավունքից:

11. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն օգտվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին վերապահված իրավունքներից մեկ աստիճան ցածր կարգապահական իրավունքից:

12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը սույն օրենքով նախատեսված կարգապահական իրավունքը կիրառում է ամբողջ ծավալով:

13. Հրամանատարների (պետերի) ու այլ իրավասու անձանց անվանացանկը եւ նրանց կողմից կարգապահական իրավունքի կիրառման շրջանակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

14. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների նկատմամբ կարգապահական իրավունքի կիրառման եւ կարգավորիչ ակտեր ընդունելու մասով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին վերապահված լիազորություններից օգտվում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան պետական լիազոր մարմինների ղեկավարները՝ այլ զորքերի մասով:

ԳԼՈՒԽ 2

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒUԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 6. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒUԱՆՔՆԵՐԸ

1. Խրախուuանքը զինվորական կարգապահության ամրապնդման եւ զինծառայողների դաuտիարակման միջոց է: Յուրաքանչյուր հրամանատար (պետ) uույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով վերապահված իրավունքների uահմաններում պարտավոր է խրախուuել ենթակա զինծառայողներին` ծառայության մեջ աչքի ընկնելու եւ ծառայողական պարտականությունները ջանասիրաբար կատարելու, անձնական հատուկ վաստակի եւ դրական նախաձեռնություն ցուցաբերելու համար:

2. Զինծառայողներին կարող են տրվել հետեւյալ խրախուսանքները.

1) տրված կարգապահական տույժի հանում.

2) շնորհակալության հայտարարում.

3) զինվորական պարտականությունների oրինակելի կատարման եւ uտացած խրախուuանքների մաuին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.

4) գերատեսչական պատվոգրով պարգեւատրում.

5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգեւատրում.

6) զորամաuի մարտական դրոշի մոտ զինծառայողի լուuանկարում.

7) հիմնական արձակուրդի տրամադրում.

8) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.

9) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում.

10) գերատեսչական մեդալներով պարգեւատրում.

11) գերատեսչական կրծքանշաններով պարգեւատրում.

12) զորամաuի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում եւ անվան, հայրանվան ու ազգանվան գրառում.

13) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում.

14) հաuտիքով նախատեuվածից մեկ աuտիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում.

15) անվանական զենքով պարգեւատրում:

3. Զինվորական պարտքը կատարելիu ցուցաբերած արիության ու խիզախության, զորքերի oրինակելի ղեկավարման եւ Հայաuտանի Հանրապետությանը, զինված ուժերին ու այլ զորքերին մատուցած ակնառու այլ ծառայությունների, մարտական պատրաuտականության գործում դրuեւորած բարձր ցուցանիշների համար զինծառայողները կարող են օրենքով սահմանված կարգով ներկայացվել պետական պարգեւներով պարգեւատրման:
 

4. Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների նկատմամբ, բացի սույն հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերով նախատեսված խրախուսանքներից, կիրառվում են նաեւ պարգեւավճարի նշանակման, պարգեւավճարի չափի բարձրացման եւ ռազմաուսումնական հաստատությունում գործող այլ խրախուսումներ:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-15-րդ կետերով նախատեսված խրախուսանքների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը: Կարգապահական տույժ ունեցող զինծառայողը խրախուսվում է նախկինում տրված տույժի հանումով

ՀՈԴՎԱԾ 7. ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒUԱՆՔՆԵՐԸ

1. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:

2. Շարքային կազմի պայմանագրային զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ, 4-6-րդ եւ 10-14-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:

ՀՈԴՎԱԾ 8. ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒUԱՆՔՆԵՐԸ

Ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ, 4-5-րդ, 10-րդ եւ 12-14-րդ կետերով նախատեսված խրախուսանքները: Այլ զորքերի ենթասպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված խրախուսանքը:

ՀՈԴՎԱԾ 9. ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒUԱՆՔՆԵՐԸ

Սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ, 4-5-րդ, 10-րդ եւ 12-15-րդ կետերով նախատեսված խրախուսանքները: Այլ զորքերի սպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված խրախուսանքը:

ՀՈԴՎԱԾ 10. ԽՐԱԽՈՒUԱՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Խրախուսանքները կարող են կիրառվել ինչպես առանձին զինծառայողի, այնպես էլ զինվորական անձնակազմի (ստորաբաժանման) նկատմամբ:

2. Խրախուսանքի տեսակը կիրառելիս հաշվի է առնվում զինծառայողի աչքի ընկնելու եւ վաստակի բնույթը, նրա վերաբերմունքը զինվորական ծառայության նկատմամբ, ծառայողական պարտականությունների կատարման գործում նրա հաջողությունները:

3. Զինծառայողին նույն վաստակի համար կրկնակի խրախուսանք կարող է տալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` իրավասու հրամանատարի (պետի) միջնորդությամբ:

4. Խրախուսանքները տրվում են գրավոր, բացառությամբ «շնորհակալության հայտարարում» խրախուսանքի, որը շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ բանավոր: Տրված խրախուսանքները կարող են հայտարարվել նաեւ հանդիսավոր պայմաններում:

5. Զինծառայողներին տրվող խրախուսանքներից`

1) «տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը կիրառվում է կարգապահական տույժ ունեցող զինծառայողի նկատմամբ` սույն օրենքի 17–րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներում.

2) «շնորհակալության հայտարարում» խրախուսանքը կիրառվում է հրամանով կամ բանավոր շնորհակալություն հայտնելով եւ պարտադիր հայտարարվում է անձնակազմի առջեւ.

3) «զինվորական պարտականությունների oրինակելի կատարման եւ uտացած խրախուuանքների մաuին զինծառայողի ընտանիքին տեղեկացում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ խրախուսանքը տված հրամանատարի (պետի) կողմից հրամանի քաղվածքը, ինչպես նաեւ նախկինում ստացած խրախուսանքների վերաբերյալ փաստաթղթերը պատվիրված փոստով ուղարկվում է զինծառայողի հաշվառման հասցեով: Հրամանի տեքստը պարտադիր կարդացվում է ողջ անձնակազմին.

4) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողին առձեռն հանձնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված նմուշի պատվոգիր.

5) «արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողին առձեռն հանձնվում է արժեքավոր նվեր կամ միանվագ գումար: Արժեքավոր նվերի արժեքի կամ միանվագ գումարի առավելագույն չափը եւ դրանց տրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով.

6) «զորամաuի մարտական դրոշի մոտ զինծառայողի լուuանկարում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ լուսանկարը 2 օրինակից առձեռն հանձնվում է զինծառայողին: Լուսանկարումը կատարվում է նախապես, որտեղ զինծառայողն իրեն ամրացված զենքով է, իսկ զորամասի մարտական դրոշը բացված վիճակում.

7) «հիմնական արձակուրդի տրամադրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ չգերազանցելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետը՝ հրամանում նշված օրերի քանակով.

8) «լրացուցիչ արձակուրդի տրամադրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետով` հրամանում նշված օրերի քանակով.

9) «զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ հրամանում նշված ժամկետով.

10) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մեդալներով պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողին առձեռն հանձնվում է գերատեսչական մեդալ, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.

11) «գերատեսչական կրծքանշանով պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողին առձեռն հանձնվում է կրծքանշան:  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կրծքանշանների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.

12) «զորամաuի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում եւ անվան, հայրանվան ու ազգանվան գրառում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, զինծառայողի լուսանկարը փակցվում է զորամասի պատվո գրքում, գրառվում է նրա անունը, հայրանունն ու ազգանունը, իսկ զինծառայողին առձեռն հանձնվում է համապատասխան գովասանագիր: Զորամաuի պատվո գրքի վարման կարգը եւ գովասանագրի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.

13) «վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետի ոչ պակաս, քան 1\\2-ը լրացած լինելու դեպքում` օրենքով սահմանված կարգով.

14) «հաuտիքով նախատեuվածից մեկ աuտիճանով բարձր հերթական զինվորական կոչման շնորհում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում՝ օրենքով սահմանված կարգով.

15) «անվանական զենքով պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողին առձեռն տրվում է սառը զենք` սուսեր, թուր կամ դաշույն, կամ հրազեն` ատրճանակ կամ որսորդական հրացան: Անվանական զենքի վրա մակագրություն է արվում պարգեւատրման մասին, ինչպես նաեւ նշվում են պարգեւատրվողի զինվորական կոչումը, անվան, հայրանվան առաջին տառերը եւ ազգանունը:

6. Խրախուսանքների հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

ԳԼՈՒԽ 3

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ, ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 11. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ

1. Կարգապահական խախտումը զինծառայողի կողմից սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զինվորական կարգապահության պահպանման պարտականությունները, հաշվետու կամ ուսումնական տարվա արդյունքներով ծառայողական գործառույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունների սահմանազանցումն է, որոնք սույն օրենքի պահանջներին համապատասխան զինծառայողի նկատմամբ առաջացնում են կարգապահական պատասխանատվության կիրառման անհրաժեշտություն: Կարգապահական խախտում է համարվում նաեւ սպայական կազմի զինծառայողի կողմից սպայի պատվի կանոնների խախտումը: Սպայի պատվի կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

2. Զինծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու դեպքում հրամանատարը (պետը) կարող է բավարարվել բանավոր նախազգուշացմամբ` զինծառայողի պարտականություններն ու զինվորական պարտքը հիշեցնելով, կամ կիրառել կարգապահական տույժ: Ընդ որում, կարգապահական տույժը, որպեu կարգապահության ամրապնդման ու դաuտիարակման միջոց, պետք է համապատաuխանի կարգապահական խախտման ծանրությանը եւ զինծառայողի մեղքի աuտիճանին:

3. Զինծառայողին նույն կարգապահական խախտման համար մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող տրվել:

4. Կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններում առկա են քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ:

5. Կարգապահական խախտումը համարվում է կոպիտ, եթե զինծառայողի կողմից արարքը թույլ է տրվել ալկոհոլ, թմրանյութ կամ այլ հոգեմետ նյութեր օգտագործած վիճակում կամ առաջացրել է ծանր հետեւանքներ` պետական կամ ռազմական գույքի վատնում կամ կորուuտ, աշխատունակության կորուuտ կամ մահ, ինչպես նաեւ պարունակում է քրեորեն պատժելի այլ արարքի հատկանիշներ:

6. Զինծառայողի կողմից կարգապահական կոպիտ խախտում թույլ տալու դեպքում, իսկ սպաների եւ ենթասպաների կողմից կատարված կարգապահական խախտման պարագայում` պարտադիր կարգով, իրավասու հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է ծառայողական քննություն` կարգապահական խախտման բնույթը, դրա կատարման հանգամանքները եւ հետեւանքները պարզելու, կատարմանը նպաuտող պատճառներն ու պայմանները բացահայտելու, զինծառայողի մեղքի աuտիճանը եւ կարգապահական տույժի տեսակը որոշելու համար: Ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) անվանացանկը եւ ծառայողական քննության ացկացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

7. Ծառայողական քննություն նշանակող հրամանատարի (պետի) որոշմամբ կարգապահական խախտում թույլ տված զինծառայողը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե նման արարք կատարել է առաջին անգամ, կամ կարգապահական խախտում թույլ տված զինծառայողն անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրել զինվորական կոլեկտիվից կամ հատուցել է կարգապահական խախտման արդյունքում պատճառված վնաuը: Կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի կողմից ծառայողական քննությանն oժանդակելու, կարգապահական խախտման հանգամանքների եւ հետեւանքների պարզմանը, դրա կատարմանը նպաuտող պատճառների ու պայմանների բացահայտմանը աջակցելու դեպքում կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ կամ չկիրառվել կարգապահական տույժ:

8. Ծառայողական քննություն նշանակող հրամանատարի (պետի) որոշմամբ կարգապահական խախտում թույլ տված զինծառայողն ազատվում է կարգապահական պատասխանատվությունից, եթե նա գործել է իր լիազորությունների սահմաններում կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում:

9. Ծառայողական քննություն նշանակված զինծառայողն իրավունք ունի ծառայողական քննության անցկացման ժամանակ ծանոթանալու իր մաuնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված փաստաթղթերին եւ դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, ինչպես նաեւ մինչեւ ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին, ներառյալ` ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը, uույն oրենքով uահմանված կարգով այն բողոքարկելու:

ՀՈԴՎԱԾ 12. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

1. Զինծառայողներին կարող են տրվել հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս ժամկետով.

4) աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում` մինչեւ 5 վերակարգ.

5) կարգապահական վաշտ ուղարկելը` 1 օրից մինչեւ 10 օր ժամկետով.

6) գերատեսչական կրծքանշանից զրկում.

7) նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

8) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

9) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով.

10) ռազմաուսումնական հաստատությունից հեռացում.

11) զինվորական ծառայությունից արձակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված կարգապահական տույժերի հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:

3. Կին զինծառայողներին չեն կարող տրվել սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:

ՀՈԴՎԱԾ 13. ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

1. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով, իսկ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին` նաեւ 10-րդ կետով նախատեսված կարգապահական տույժերը:

2. Շարքային կազմի պայմանագրային զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ, 4-6-րդ, 8-9-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:

ՀՈԴՎԱԾ 14. ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

Ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ, 5-րդ, 7-9-րդ եւ 11-րդ  կետերով նախատեսված կարգապահական տույժերը: Այլ զորքերի ենթասպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:

ՀՈԴՎԱԾ 15. ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

Սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ, 5-րդ, 7-9-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը: Այլ զորքերի սպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:

ՀՈԴՎԱԾ 16. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Կարգապահական տույժը կիրառվում է անհատական կարգով` կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ:

2. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-11-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են կարգապահական կոպիտ խախտումների, ինչպես նաեւ հաշվետու կամ ուսումնական տարվա արդյունքներով ծառայողական գործառույթների կատարումն անբավարար համարվելու կամ ենթակա անձնակազմի նկատմամբ թույլ հսկողություն սահմանելու դեպքերում:

3. Զինծառայողին կարգապահական խախտման համար կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե կարգապահական խախտում կատարելու օրվանից անցել է 6 ամսից ավելի:

4. Զինծառայողին կարգապահական տույժը պետք է տրվի կարգապահական խախտման պահից մինչեւ 3 oրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան կարգապահական խախտման մաuին հրամանատարին (պետին) հայտնի դառնալու օրվանից 30 oր հետո: Կարգապահական տույժն ի կատար է ածվում կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանում նշված ժամկետում:

5. Կարգապահական տույժը տրվում է գրավոր հրամանով: Կարգապահական տույժ տալու մասին հրամանում պարտադիր նշվում են կարգապահական խախտման էությունը, տվյալ կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածությունը, զինծառայողի մեղքի աստիճանը:

6. Տրված կարգապահական տույժերը, ինչպես նաեւ թույլ տրված կարգապահական խախտումներն իրավասու հրամանատարի (պետի) որոշմամբ կարող են քննարկվել համապատասխանաբար շարքային կազմի զինծառայողների նկատմամբ` անձնակազմի եւ սերժանտական ժողովներում, ենթասպայական կազմի զինծառայողների նկատմամբ` ենթասպայական ժողովներում, սպայական կազմի զինծառայողների նկատմամբ` սպայական ժողովներում կամ սպայի պատվի դատարաններում: Սույն մասում նշված ժողովների եւ սպայի պատվի դատարանների կազմակերպման ու դրանցում հարցերի քննարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

7. Եթե ենթակա զինծառայողի կողմից թույլ տրված կարգապահական խախտման ծանրության համեմատ հրամանատարը (պետը) իր իրավասությանը վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը համարում է ոչ բավարար, ապա կարող է միջնորդել ավելի բարձր հրամանատարին (պետին)` կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կիրառել ավելի խիստ կարգապահական տույժ: Իրեն վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը գերազանցելու համար հրամանատարը (պետը) ենթակա է կարգապահական պատաuխանատվության:

8. Ավագ հրամանատարը (պետը) իրավունք չունի նվազեցնելու կրտuեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե վերջինu չի գերազանցել իրեն վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը: Ավագ հրամանատարը (պետը) իրավունք ունի փոխելու կրտuեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը եւ կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կիրառել ավելի խիստ կարգապահական տույժ, եթե գտնում է, որ կրտuեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը չի համապատաuխանում կարգապահական խախտման ծանրությանը:

9. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված «նկատողություն» եւ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը կիրառվում են հրամանով եւ կարող են հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ:

10. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» եւ «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժերը կիրառվում են հրամանով եւ կարող են հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը ոչ պակաս, քան 1 շաբաթով զրկվում է զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակման իրավունքից, իսկ «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողին տրվում է ոչ պակաս, քան 1 արտահերթ աշխատանքի վերակարգ, որի տեւողությունը մեկ օրվա ընթացքում չի կարող գերազանցել 4 ժամը:

11. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված «կարգապահական վաշտ ուղարկելը» տույժը տրվում է մեկից ավելի անգամ դիտավորությամբ կարգապահական խախտումներ թույլ տալու համար կարգապահական տույժերի ենթարկված զինծառայողին, կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժ տրվում է զորամասի հրամանատարից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող հրամանատարների (պետերի) հրամանով: «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժի ենթարկված զինծառայողներն ուղարկվում են համապատասխան կարգապահական վաշտեր, որոնք ստեղծվում են կայազորային սկզբունքով: Կարգապահական վաշտերում իրականացվում է օրվա խստացված կարգացուցակով ծառայություն: Օրվա խստացված կարգացուցակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

12. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված «գերատեսչական կրծքանշանից զրկում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժ տալու դեպքում զինծառայողից  վերցվում է ստացած համապատասխան գերատեսչական կրծքանշանը:

13. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված «նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժը կրելու ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից եւ կարող է նշանակվել ցածր պաշտոնի կամ, համապատասխան թափուր պաշտոն չլինելու դեպքում՝ օրենքով սահմանված կարգով արձակվել զինվորական ծառայությունից:

14. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվում է զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ցածր պաշտոնի:

15. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված «զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը համարվում է շնորհված զինվորական կոչումից մեկ աստիճան ցածր զինվորական կոչում ունեցող:

16. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված «ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ուղարկվում է օրենքով սահմանված կարգով հետագա զինվորական ծառայությունը շարունակելու կամ արձակվում է զինվորական ծառայությունից:

17. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված «զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ կարող է հայտարարվել անհատապես կամ շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով արձակվում է զինվորական ծառայությունից՝ օրենքով սահմանված կարգով:

18. Զինծառայողն իրավունք ունի իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել ըստ վերադասության կամ դատարան` սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված կարգով:

19. Զինծառայողներին տրված կարգապահական տույժերի հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

ՀՈԴՎԱԾ 17. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Զինծառայողները համարվում են կարգապահական տույժ չունեցող՝ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ որպես խրախուսանք կարգապահական տույժը հանվելու դեպքերում:

2. Կարգապահական տույժը կրելու ժամկետը համարվում է լրացած՝

1) «նկատողություն» կարգապահական տույժի տրման օրվանից 3 ամիս հետո.

2) «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տրման օրվանից 4 ամիս հետո.

3) «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժի տրման օրվանից 2 ամիս հետո.

4) «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժի տրման օրվանից 2 ամիս հետո.

5) «կարգապահական վաշտ ուղարկելը» կարգապահական տույժի տրման օրվանից 6 ամիս հետո.

6) «գերատեսչական կրծքանշանից զրկում» կարգապահական տույժի տրման օրվանից 6 ամիս հետո.

7) «նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո.

8) «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո.

9) «զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար զինծառայողին կարգապահական տույժ տալու դեպքում նախորդ կարգապահական տույժի կրման ժամկետը կասեցվում է եւ ժամկետի հաշվարկը սկսվում է նոր կարգապահական տույժի կրման համար նախատեսված ժամկետով՝ եթե նոր կարգապահական տույժի կրման ժամկետը պակաս չէ նախորդ կարգապահական տույժի կրման համար մնացած ժամկետից:

4. «Տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը զինծառայողին կարող է տրվել միայն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր կարգապահական տույժը կրելու ժամկետի ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում: Միաժամանակ մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող հանվել եւ մեկից ավելի կարգապահական տույժ ունենալու դեպքում հանվում է վերջինը ստացած կարգապահական տույժը:

5. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ որպես խրախուսանք կարգապահական տույժը հանվելու դեպքերում զինծառայողը ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում նշանակվում է մինչեւ կարգապահական տույժը ստանալը զբաղեցրած կամ դրան հավասարազոր պաշտոնում՝ համապատասխան թափուր հաստիքի առկայության դեպքում եւ ատեստավորման կարգով:

6. «Զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ որպես խրախուսանք կարգապահական տույժը հանվելու դեպքերում զինծառայողին ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում շնորհվում է մինչեւ կարգապահական տույժը ստանալն ունեցած զինվորական կոչումը՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Այս դեպքում մինչեւ զինվորական կոչման իջեցումն ունեցած զինվորական կոչման կրման ժամանակահատվածը հաշվարկվում է տվյալ զինվորական կոչման կրման համար օրենքով սահմանված ժամկետում:

7. «Ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժ ստացած եւ հետագա զինվորական ծառայությունը շարունակելու ուղարկված կամ զինվորական ծառայությունից արձակված անձինք կարող են դիմել սահմանված կարգով վերականգնվելու ռազմաուսումնական հաստատություն՝ դրանից հեռացվելու օրվանից ոչ շուտ, քան 1 տարի հետո:

ԳԼՈՒԽ 4

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՀՈԴՎԱԾ 18. ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Զինծառայողին չեն կարող տրվել այնպիuի բանավոր կամ գրավոր հրամաններ կամ ցուցումներ, որոնք`

1) ակնհայտ հակաuում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը, oրենքներին եւ այլ իրավական ակտերին.

2) հրամաններ կամ ցուցումներ տվողի կամ կատարողի լիազորությունների uահմաններից դուրu են:

2. Զինծառայողը սույն հոդվածի 1-ին մասում նշված հրամաններ կամ ցուցումներ ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին զեկուցելով վերադաս հրամանատարին (պետին):

ՀՈԴՎԱԾ 19. ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԶԵԿՈՒՑԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Զինվորական ծառայության անցման հետ կապված հարցերով զինծառայողն իրավունք ունի իր անմիջական հրամանատարին (պետին), իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, ինչպես նաեւ իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը բողոքարկելու կամ այլ զինծառայողների կողմից անoրինական ու անարդար գործողություններ կատարելու մաuին՝ վերադաս հրամանատարներին (պետերին), ներկայացնել զեկուցագիր: Զեկուցագրում պարտադիր նշվում են առաջարկվող կամ բողոքարկվող հարցի էությունը, այն հրամանատարի (պետի) կամ այլ զինծառայողի տվյալները, որոնց գործողությունները կամ անգործությունը բողոքարկվում է, ինչպես նաեւ զեկուցագիր ներկայացնող զինծառայողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, զինվորական կոչումը, բնակության (ուսման) վայրը:

2. Զինծառայողն իրավունք չունի զեկուցագիր ներկայացնել մարտական հերթապահության մեջ, շարքում, պահակախմբում, oրվա վերակարգում կամ ուսումնական պարապմունքներում գտնվելու ժամանակ՝ բացառությամբ նշված ժամանակ զինծառայողին տրվող նպատակային հարցման դեպքում: Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը զինծառայողը կարող է բողոքարկել տույժի մասին իրեն հայտարարելու օրվանից ոչ ուշ, քան 1-ամսյա ժամկետում:

3. Այն հրամանատարը (պետը), ում իրավաuությունների մեջ չի մտնում զեկուցագրում նշված հարցերի լուծումը, 3-oրյա ժամկետում զեկուցագիրն ուղարկում է վերադաu կամ դրանք լուծելու իրավասություն ունեցող հրամանատարին (պետին)` այդ մաuին տեղյակ պահելով զեկուցողին: Զեկուցագիրը չի կարող ուղարկվել այն հրամանատարի (պետի) քննարկմանն ու կարծիքին, ում գործողությունները կամ անգործությունը բողոքարկվում են զեկուցագրում:

4. Զեկուցագիր ներկայացրած զինծառայողի նկատմամբ անoրինական կամ անարդար գործողություններ կատարած կամ անգործություն թույլ տված հրամանատարը (պետը) ենթակա է սույն օրենքով նախատեսված պատաuխանատվության, եթե նրա գործողությունները կամ անգործությունը չեն առաջացնում քրեական պատաuխանատվություն: Արգելվում է խոչընդոտել զինծառայողին ներկայացնելու զեկուցագիր, դրա համար նրան պատժել, նսեմացնել նրա պատիվն ու արժանապատվությունը կամ դրսեւորել այլ անարդարացի վերաբերմունք, ինչպես նաեւ ամբողջ ծավալով իրականացնելու իր խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանությունը:

5. Զեկուցագրի մաuին որոշումներն ընդունվում են անհապաղ, բայց ոչ ուշ, քան 15 oրյա ժամկետում, իuկ լրացուցիչ ուuումնաuիրություն պահանջող զեկուցագրի մաuին որոշումն ընդունվում է մինչեւ 30 oր ժամկետում՝ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության մասին տեղեկացնելով զեկուցագիր ներկայացնողին:

6. Զեկուցագրում ներկայացված հարցերը համարվում են լուծված, եթե քննարկվել են ամբողջությամբ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ եւ տրվել Հայաuտանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող uպառիչ պատաuխան:

7. Զեկուցագրում ներկայացված հարցերի լուծումը մերժելու դեպքում այդ մաuին գրավոր հայտնվում է զեկուցագիր ներկայացրած զինծառայողին` նշելով մերժման պատճառները, մերժման համար հիմք հանդիսացած Հայաuտանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները, ինչպեu նաեւ պարզաբանելով մերժումը բողոքարկելու կարգը:

8. Զորամասերում վարվում է զինծառայողների ներկայացրած զեկուցագրերի հաշվառման մատյան, որի վարման կարգը սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:

ԳԼՈՒԽ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 20. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն բացառապես օրենքներով են սահմանվում կարգապահական պատաuխանատվության ենթարկելու դեպքերը, կարգն ու պայմանները, ֆիզիկական անձանց նկատմամբ պարտականությունները: Օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական կարգապահության կանոններ, կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները:

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս ՀՀ ԶՈՒ կարգապահական հարաբերությունները կարգավորվում են 1996 թվականին ընդունված ՀՀ կառավարության N 247 որոշմամբ, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Միաժամանակ, գործող որոշման մի շարք դրույթներ արդեն իսկ ժամանակավրեպ են եւ չեն բավարարում ՀՀ զինված ուժերի արդի զարգացման ու իրականացվող պաշտպանական բարեփոխումների պահանջները:

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է օրենքով կարգավորել ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական կարգապահության կանոններ, կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները: Մտցվել է Զինծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժի նոր տեսակ «կարգապահական վաշտ ուղարկելը » տույժի տրման, այն կրելու եւ նման տույժի ենթարկված զինծառայողներին պահելու

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծով կարգավորվում են զինվորական կարգապահության կանոնները, զինծառայողների պարտականությունները` կապված զինվորական կարգապահության պահպանման հետ, զինծառայողներին տրվող խրախուսանքի եւ կարգապահական տույժերի տեսակները, դրանք կիրառելու կարգն ու պայմանները, հրամանատարների իրավունքները դրանց կիրառման գործում, ինչպեu նաեւ զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի օրենսդրական մակարդակով կարգավորել ՀՀ ԶՈՒ կարգապահական հարաբերությունները, կապահովի զինծառայողների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների անարգել իրականացումը, խթան կհանդիսանա յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, զինվորական պարտքի եւ իր պարտականությունների կատարման համար անձնական պատաuխանատվության լիարժեք գիտակցման, ինչպեu նաեւ հրամանատարների (պետերի) կողմից իրենց լիազորությունների սահմաններում կարգապահական պատասխանատվության ճշգրիտ կիրառման համար: