Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի
ա) 10-րդ մասը «դասարան» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքի:»:
բ) 11-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«11. Ուսումնական տարվա ընթացքում` 180 ժամ եւ ավելի դասերից բացակայած սովորողին հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` իր կողմից սահմանած կարգով:
Սովորողի հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան չփոխադրելու կամ որոշում չընդունելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:»:
Հոդված 2 . Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը «իրականացնում է» բառից հետո լրացնել «սույն օրենքով,» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: