Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-951-21.07.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի  ՀՕ-272 օրենքի  40-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերության «համապատասխան մարմնի ներկայացուցիչներ» բառերից հետո լրացնել «(համապասխան մարմնի ղեկավարը եւ նրա տեղակալները, աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, նրա տեղակալը, ներքին ստորաբաժանման ղեկավարը)» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է օրենքով կոնկրետ սահմանել քաղաքացիական ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերում ընդգրկվող համապատասխան մարմնի ներկայացուցիչների շրջանակը` նպատակ ունենալով ապահովել մրցութային եւ ատեստավորման գործընթացներում գիտելիքների, հմտությունների, գործնական կարողությունների ստուգման պրոֆեսիոնալ, իրավասու, պատասխանատու մասնակցությունը: