Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-952-21.07.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 170.7 հոդվածում`

1. 1-ին մասը «աշխատավարձի» բառից հետո լրացնել «քսանապատիկի» բառով.

2. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3. 3-րդ մասի`

1) «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով,

2) «հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի» բառերը փոխարինել «վեցհարյուրապատիկի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 170.8 հոդվածի`

1. «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով.

2. «հարյուրապատիկից մինչեւ» բառերը հանել:

Հոդված 3. Օրենսգրքի 170.9 հոդվածի`

1. «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով.

2. «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկի» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 170.12 հոդվածում`

1. 1-ին մասի`

1) «հարյուր» բառը փոխարինել «հիսուն» բառով.

2) «100-ապատիկից մինչեւ 300-ապատիկի» բառերը փոխարինել  «վեցհարյուրապատիկի» բառով.

2. 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են` նպատակ ունենալով խստացնել ակցիզային դրոշմանիշերի կիրառման կարգի խախտումների համար պատասխանատվության միջոցները եւ միաժամանակ քրեական պատասխանատվություն  նախատեսելով տնտեսվարող սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից նշված խախտումների կատարման դեպքերի համար` առանց խախտման սահմանային չափի կիրառման: