Armenian ARMSCII Armenian
Կ-952-21.07.2010-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 170.7-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «աշխատավարձի» բառից հետո լրացնել «քսանապատիկի» բառով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով, «հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի» բառերը` «վեցհարյուրապատիկի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 170.8-րդ հոդվածի  «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով, «հարյուրապատիկից մինչեւ» բառերը հանել:

Հոդված 3. Օրենսգրքի 170.9-րդ հոդվածում «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով, «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը` «հինգհարյուրապատիկի» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 170.12-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հարյուր» բառը փոխարինել «հիսուն» բառով, «100-ապատիկից մինչեւ 300-ապատիկի» բառերը`  «վեցհարյուրապատիկի» բառով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից: