Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն) (այսուհետ` Օրենսգիրք) 208-րդ հոդվածը`
1. լրացնել հետեւյալ բովանադակությամբ 2.1 մասով`
«2.1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատասխանատու անձի կողմից` պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով:»:
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով`
«4. Սույն օրենսգրքի 208, 209, 210 եւ 211 հոդվածներով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ղեկավարման կամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որն ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` անկախ խախտման սահմանային չափից:»:
Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`
1. 1-ին մասի`
1) «հինգ հարյուրից մինչեւ հազար» բառերը փոխարինել «հիսունից մինչեւ հինգ հարյուր» բառերով.
2) 2-րդ մասի «հազար» բառը փոխարինել «հինգ հարյուր» բառերով.
3) 3-րդ մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով եւ «դրամ» բառից հետո լրացնել «բացառությամբ պատասխանատու անձի կողմից կատարման դեպքերի»:
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով`
«5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 210-րդ հոդվածում`
1. 1-ին մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով:
2. լրացնել հետեւյալ բովադակությամբ նոր 3-րդ մասով`
«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 211-րդ հոդվածում`
1. 1-ին մասը «դրոշմանիշերով դրոշմավորված» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված» բառերով եւ «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով:
2. լրացնել հետեւյալ բովադակությամբ նոր 3-րդ մասով`
«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են` նպատակ ունենալով խստացնել ակցիզային դրոշմանիշերի կիրառման կարգի խախտումների համար պատասխանատվության միջոցները եւ միաժամանակ քրեական պատասխանատվություն նախատեսելով տնտեսվարող սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից նշված խախտումների կատարման դեպքերի համար` առանց խախտման սահմանային չափի կիրառման: