Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9521-21.07.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի  (2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն) (այսուհետ` Օրենսգիրք) 208-րդ հոդվածը`

1.  լրացնել հետեւյալ բովանադակությամբ 2.1 մասով`

«2.1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատասխանատու անձի կողմից` պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով:»:

2.  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով`

«4. Սույն օրենսգրքի 208, 209, 210 եւ 211 հոդվածներով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով  տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ղեկավարման  կամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որն ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` անկախ խախտման սահմանային չափից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`

1. 1-ին  մասի`

1) «հինգ հարյուրից մինչեւ հազար» բառերը փոխարինել «հիսունից մինչեւ հինգ հարյուր» բառերով.

2) 2-րդ մասի «հազար» բառը փոխարինել «հինգ հարյուր» բառերով.

3) 3-րդ մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով եւ «դրամ» բառից հետո լրացնել «բացառությամբ պատասխանատու անձի կողմից կատարման դեպքերի»:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ  մասով`

«5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`

պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 210-րդ հոդվածում`

1. 1-ին մասի «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով:

2. լրացնել հետեւյալ բովադակությամբ նոր 3-րդ մասով`

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`

պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 211-րդ հոդվածում`

1. 1-ին մասը «դրոշմանիշերով դրոշմավորված» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված» բառերով եւ «երկու հարյուր» բառերը փոխարինել «հիսուն» բառով:

2. լրացնել հետեւյալ բովադակությամբ նոր 3-րդ մասով`

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`

պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: