Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-953-21.07.2010-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի`

1) 11-րդ հոդվածի առաջին մասի «դ» կետը «վայրում» բառից հետո լրացնել «, բացառությամբ, եթե ռեցիպիենտն ազատազրկված անձի մերձավոր ազգականն է (ծնող, զավակ, ամուսին, քույր, եղբայր).»,

2) 11-րդ հոդվածի վերջում լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ. «Ազատազրկման վայրում գտնվող անձից փոխպատվաստման նպատակով օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելու պայմանները, ինչպես նաեւ օրգանը վերցնելուց հետո ազատազրկման վայրում գտնվող անձի բժշկական օգնության եւ խնամքի մատուցման պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: