Հոդված 1. Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի ՀՕ-91 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «30»-ից ոչ պակաս» բառերը»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Օրենքի նախագծի մշակումը նախատեսվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով (կետ 156):
Նախագծի մշակումը պայմանավորված է նաեւ մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2010 թվականի հունիսի 17-ի N 23. 18/40532-10 արձանագրության 7-րդ կետի 1-ին ենթակետի կատարման անհրաժեշտությամբ:
Գյուղատնտեսական կոոպերացիայի, այդ թվում` սպառողական կոոպերատիվների ձեւավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակումը պայմանա-վորված է միջազգային լավագույն փորձի տեղայնացման անհրաժեշտությամբ, որն առաջարկվել է նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի կողմից (Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի արձա-նագրությունը ):
Ներկայումս գյուղատնտեսության ոլորտում սպառողական կոոպերատիվների ձեւավորմանը խոչընդոտում է գործող օրենսդրության այն դրույթը, որ սպառողական ընկերությունը պետք է միավորի առնվազն 30 անդամ: Հետեւաբար, առաջարկվող փոփոխությամբ անդամների (փայատերերի) թվի որեւէ սահմանափակման վերացումը կդյուրինացնի վերջիններիս ստեղծումը եւ գրանցումը, հատկապես` փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքներում:
Սպառողական կոոպերատիվների ձեւավորմամբ կդյուրինացվեն փայատերերի նյութատեխնիկական, արտադրական, արտադրատեխնիկական, սպասարկումները, գյուղատնտեսական մթերքի արտադրությունից մինչեւ սպառումը ապրանքային շարժը, վարկավորման մատչելիությունը, ինչպես նաեւ աստիճանաբար լուծում կստանան գյուղատնտեսության ոլորտում ներկայումս ծառացած մի շարք այլ խնդիրներ:
Ակնկալվում է, որ օրենքի սահմանված կարգով ընդունումը կնպաստի հանրա-պետությունում կոոպերատիվ շարժման խթանմանը եւ արդյունքում կբարձրանա գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը, կավելանա ապրանքար-տադրողների եկամուտները, քանի որ կոոպերացիան հանդիսանում է տնտեսավարման կազմակերպական-իրավական առավել արդյունավետ ձեւերից մեկը եւ հնարավորություն է ընձեռում փայատերերին բարձրացնելու իրենց մրցակցային հնարավորությունները: