1) 4-րդ մասի «վերահսկողության» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող» բառերով, «գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների» բառերը՝ «մարմնի ղեկավարի կամ ծառայողի» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առանց հավատարմագրման, հավատարմագրումը կասեցված եւ դադարեցված լինելու դեպքում համապատասխանության գնահատման մարմինների կողմից հավատարմագրման նշանի եւ (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառումը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք նյութական վնաս են պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «21-րդ,» բառից հետո լրացնել «23-րդ,» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 244.7. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը
1. Սույն օրենսգրքի 95.3-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ եւ 26-րդ մասերով, 188-րդ հոդվածով (բացառությամբ 5-րդ մասի) եւ 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
2. Սույն օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 158-րդ հոդվածի 28-րդ մասով, 169.25-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը կամ նրա կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի պաշտոնատար անձը (անձինք):»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: