Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-959-02.08.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի ՀՕ-528-Ն 59-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «տասնհինգ տարի» բառերը փոխարինել «քսան տարի» բառերով.

2. 4-րդ մասում «տասնհինգ տարին» բառերը փոխարինել «քսաներկու տարին» բառերով, իսկ «քսան տարին» բառերը փոխարինել «քսանհինգ տարին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասում «տասնհինգ տարին» բառերը փոխարինել «քսաներկու տարին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասում «քսան տարին» բառերը փոխարինել «քսանհինգ տարին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 104-րդ հոդվածի`

1. 1-ին մասում «վեցից տասներկու տարի» բառերը փոխարինել «ութից տասնհինգ տարի» բառերով.

2. 2-րդ մասի 15-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3. 2-րդ մասի սանկցիայում «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի »բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ կատարվել են նախկինում ապօրինի աբորտ կատարելու համար դատապարտված անձի կողմից» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 175-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2. 3-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3. 4-րդ մասի առաջին պարբերությունից առաջ լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ. «Սույն օրենսգրքի հոդվածներում հափշտակություն ասելով հասկացվում է` ուրիշի գույքը ապօրինի անհատույց շահադիտական նպատակով վերցնելը կամ այն այլ հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե հանցավորն այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել:»:

4. 4-րդ մասի առաջին պարբերությունում «հնգապատիկը» բառը փոխարինել «երեսնապատիկը» բառով.

5. 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «հնգապատիկից» բառը փոխարինել «երեսնապատիկից» բառով.

6. 4-րդ մասի վերջին հինգերորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 10 . Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 176-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի 5-րդ կետը.

2. 3-րդ մասի 4-րդ կետը:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 177-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով».

3. 3-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 178-րդ հոդվածի`

1. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետով

«1.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով».

2. 2-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով».

4. 3-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 179-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա».

3. 3-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

4. 3-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «.պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 16. Oրենսգրքի 182-րդ հոդվածի`

1. 1-ին մասի սանկցիայի «հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի» բառերով.

2. 2-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3. 3-րդ մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 21-րդ գլուխը լրացնել հետեւայլ բովանդակությամբ նոր 186.1 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 186.1 ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՑԱՎՈՐ-ԱՆՓՈՒՅԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՑՈՒՑԱԲԵՐԵԼԸ

Իր պարտականություններին հանցավոր-անփույթ վերաբերվելն այն անձի կողմից, որին հանձնարարված է գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը, եթե դրա հետեւանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հաuնող (Հայաuտանի Հանրապետությունում uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) հափշտակում, վնաuում,փչացում կամ կորուuտ, եթե չկան պաշտոնեական հանցագործությանհատկանիշներ`

պատժվում է տուգանքով` երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիu ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 18. Oրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, կամ դրաց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելը, ինչպես նաեւ հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հովածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ»:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենսգրքի 269.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 28. Օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 29. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 30. Օրենսգրքի 305-րդ հոդվածի սանկցիայում «տասնհինգ տարի» բառերը փոխարինել «քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 31 . Օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 32. Օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 33 . Օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 34. Օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 35. Օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական» բառից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 36. Օրենսգրքի 389-րդ հոդվածի սանկցիայում «տասնհինգ տարի» բառերը փոխարինել «քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 37. Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «ութից տասնհինգ» տարի բառերը փոխարինել «տասից քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 38. Օրենսգրքի 393-րդ հոդվածի սանկցիայում «տասնհինգ տարի» բառերը փոխարինել «քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 39. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում, եւ համապատասխանաբար 66-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 67-րդ հոդվածի 3-րդ մասում. այն է` ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 20 տարին, հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 22 տարին, իսկ դատավճիռների համակցության դեպքում` 25 տարին: Առաջարկվում է փոփոխություն կատարել նաեւ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածում, այն է` 104 հոդվածի 1-ին մասով որպես պատիժ սահմանել ազատազրկում ութից տասնհինգ տարի ժամկետով, իսկ 2-րդ մասով ազատազրկում` տասներկուսիցքսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Վերոհիշյալ փոփոխությունների հետ փոխկապակցված խստացվել են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածի, 388-րդ հոդվածի 2-րդ մասի, 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի եւ 393-րդ հոդվածի սանկցիաները, քանզի վերոհիշյալ հոդվածները նույնպես պարունակում է սպանության հատկանիշներ:

Բանն այն է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ սպանության համար անձը ենթակա է պատասխանատվության ազատազրկման ձեւով վեցից տասներկու տարի ժամկետով, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում կատարած սպանության համար ութից տասնհինգ տարվա ազատազրկման կամ ցմահ ազատազրկման:

Հանրապետությունում վերջին տարիներին կատարված սպանությունների եւ դրանցով դատարանների կողմից կայացված դատավճիռների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործող օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 305-րդ հոդվածի, 388-րդ հոդվածի 2-րդ մասերով, 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասով եւ 393-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները ենթակա են վերանայման խստացման առումով: Շատ դեպքերում կատարված արարքի համար ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, բայց միաժամանակ, 15 տարի ազատազրկումն էլ մեղմ պատիժ է: Հաճախ վերոհիշյալ հոդվածներով դատարանները պատիժ նշանակելիս գտնում են, որ հանցանք կատարած անձի համար 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է եւ գերադասում են նշանակել ցմահ ազատազրկմում, մինչդեռ եթե ազատազրկման վերին սահմանը լինի 20 տարին, ապա ցմահ ազատազրկվածների թիվը կնվազի, որի արդյունքում հնարավոր կլինի կանխատեսել հանցագործի ուղղումը եւ նրա վերադարձը հասարակություն:

Բացի այդ, արտասահմանյան երկրների քրեական օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց մեծամասնությունում (օրինակ Լատվիա, Լիտվա, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիա) սպանության համար նախատեսվում է մինչեւ 15 տարի ազատազրկում, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար մինչեւ 20 տարի ազատազրկում կամ ավելի ծանր պատիժ:

Նախագծում առաջարկվում է քրեական օրենսգրքից հանել կրկնակիության ինստիտուտը: Կրկնակիության ինստիտուտից հրաժարվելը թույլ կտա լիովին իրականացնել պատասխանատվության անհատականացման սկզբունքը եւ հաշվի առնել կատարված հանցանքներից յուրաքանչյուրի առանձնահատկությունները: Այս տեսանկյունից ավելի նպատակահարմար է հանցագործությունների համակցության ինստիտուտը: Առավել եւս, եթե հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելու այնպիսի կանոններ են նախատեսված, որոնք թույլ են տալիս ավելի խիստ պատիժ նշանակել նշված դեպքում, քան թույլ է տալիս կրկնակիության ինստիտուտը: Գիտնականների մեծ մասի կարծիքով, իրական համակցությունը եւ ռեցեդիվը իրենից մեջ կրում են կրկնակիություն: Կրկնակիությունն իրական համակցության մասնավոր դրսեւորումն է, ռեցեդիվը, ըստ էության, նույնպես հանցագործությունների կրկնակիության տարատեսակ է` օժտված հատուկ գծերով, մասնավորապես` նախկին հանցանքի համար դատապարտված լինելու հանգամանքով:

Արտասահմանյան երկրների քրեական օրենսդրության ուսումնասիրությունը նույնպես վկայում է, որ կրկնակիության ինստիտուտն ընդհանուր առմամբ անընդունելի է: Այսպես, Մեծ Բրիտանիայում ընդհանրապես խոսք չկա հանցագործությունների կրկնակիության մասին, մասնավորապես «Քրեական արդարադատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ընդամենն ամրագրում է, որ պատիժը պետք է համարժեք լինի կատարված հանցագործությանծանրության աստիճանին, հանցագործությունների համակցությանը, ընդ որում, «հանցագործության համակցություն» հասկացության բովանդակությունը չի բացահայտվում:

Ֆրանսիայի քրեական օրենսգրքի 132 հոդվածը նույնպես չի նախատեսում հանցագործությունների կրկնակիության ինստիտուտը եւ անդրադառնում է միայն հանցագործությունների համակցության ինստիտուտին, ամրագրելով, որ հանցագործությունների համակցություն առկա է այն դեպքում, երբ անձը երկու կամ ավելի հանցանք է կատարել, որոնցից ոչ մեկի համար դեռ վերջնականորեն չի դատապարտվել: Նույն իրավիճակն է տիրում Գերմանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի քրեական օրենսդրությունում:

Ինչ վերաբերվում է ԱՊՀ անդամ-պետություններին, ապա այստեղ ղեկավարվելով ԱՊՀ անդամ-պետությունների համար Մոդելային քրեական օրենսգրքի վերաբերյալ տրված հանձնարարականով եւ հաշվի առնելով այս հարցում միջազգային փորձը, մի շարք երկրներ փոփոխություններ կատարեցին իրենց ներքին օրենսդրությունում` վերացնելով կրկնակիությունը որպես ինստիտուտ եւ թողնելով միայն հանցագործությունների համակցությունը եւ ռեցեդիվը: Օրինակ, քրեական օրենսդրության լիբերալիզացմանն ուղղված բարեփոխումների շրջանակում 08.12.2003թ. Ռուսաստանի Դաշնությունում ընդունվեց «ՌԴ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով այլ փոփոխությունների հետ միասին վերացրեց նաեւկրկնակիության ինստիտուտը:

Մեր համոզմամբ, նույն փոփոխությունը պետք է կատարել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքում, քանի որ այն հակասում է ՀՀ քր. դատ. օր-ի 21 հոդվածով նախատեսված «կրկին անգամ դատվելու անթույլատրելիության» սկզբունքին: Հակառակ դեպքում ստացվում է, որ նախկինում դատապարտված անձը կրկին անգամ հանցագործություն կատարելու դեպքում նորից պատասխանատվության է ենթարկվում նաեւ նախկինում կատարած արարքի համար, որի համար արդեն իսկ դատապարտվել է: Այդ պատճառով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կրկնակիության ինստիտուտը սահմանող ՀՀ քր. օր-ի 21-րդ հոդվածը,հատուկ մասի քրեական պատասխանատվություն սահմանող բոլոր հոդվածներից վերացնել որպես որակյալ հատկանիշ նախատեսված հանցագործությունների կրկնակիությունը, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական 175-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունը:

Փաստորեն, առաջարկվում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածների 3-րդ մասի դիսպոզիցիայից վերացնել հետեւյալ ձեւավերպումը «սույն օրենսգրքի 175-182-րդ, 222-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից»: Բացի այդ, ինչպես նշվեց, ուժը կորցրած է ճանաչվում175-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ պարբերությունը, որի համաձայն. «Uույն գլխով նախատեuված դեպքերում հափշտակությունը համարվում է կրկին անգամ կատարված, եթե դա կատարվել է նախկինում uույն oրենuգրքի 175-182-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեuված հանցանք կատարած անձի կողմից:»:

Քանի որ գործող ՀՀ քրեական օրենսգիրքը չի սահմանում «հափշտակություն» հասկացությունը, նախագծում առաջարկվում է օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասում տալ հափշտակության այնպիսի սահմանում, որը կընդգրկի հափշտակության բոլոր եղանակների օբյեկտիվ կողմերի հատուկ ընդհանրական հատկանիշները: Բացի այդ, հափշտակության հասկացության մեջ պետք է նշվի ոչ թե գույքի վերցնելը կամ տիրանալը, որոնք նույն իմաստն ունեն, այլ, ինչպես դա ճիշտ ձեւով նշված է ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի ծանոթագրությունում, «գույքը վերցնելը եւ (կամ) հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը»: Հափշտակության հասկացությունը ամբողջական դարձնելու համար նրանում պետք է ընդգրկել նաեւ հափշտակության ավարտման պահը: Ընդ որում, հափշտակության ավարտման պահ պետք է համարել ոչ միայն գույքին տիրանալը, այլ նաեւ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն ունենալը:

Վերոհիշյալը հաշվի առնելով, նախագծում տրվում է հափշտակության հետեւյալ սահմանումը. «Սույն օրենսգրքի հոդվածներում հափշտակություն ասելով հասկացվում է` ուրիշի գույքը ապօրինի անհատույց շահադիտական նպատակով վերցնելը կամ այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե հանցավորն այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել:»:

Նախագծում առաջարկվում է նաեւ վերանայել 175-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մանր եւ զգալի չափերը: Բանն այն է, որ վերոհիշյալ հոդվածով մանր չափ է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ զգալի չափ է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը): Մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 53-րդ հոդվածի ծանոթագրությունում գույքի մանր հափշտակություն է համարվում իրավախախտումը կատարելու պահին uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը չգերազանցող գումարը: Այստեղից հետեւում է, որ վերոհիշյալ հոդվածների միջեւ առկա է հակասություն, որի արդյունքում դժվար է միմյանցից տարանջատել վարչական զանցանքը քրեական հանցագործությունից: Վերոհիշյալ հակասությունը վերացնելու նպատակով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասոումմանր չափ համարել հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը չգերազանցող գումարը, իսկ զգալի չափ` երեսնապատկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Նախագծում առաջարկվում է փոփոխություն կատարել նաեւ ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի սանկցիայում որպես հիմնական պատժի տեսակ նախատեսել նաեւ տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, իսկ ազատազրկման ձեւով նախատեսված պատժի առավելագույն չափ սահմանել 5 տարին:

Ներկայումս Հանրապետության տարածքում հիշյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերի արձանագրված աճի պայմաններում առաջարկվող փոփոխությունն առաջին հայացքից կարող է դիտվել ոչ նպատակահարմար եւ չարդարացված: Սակայն, դրան զուգահեռ, պետք է հաշվի առնել, որ կատարվող գողությունների զանգվածում բազմաթիվ են առաջին անգամ, հանգամանքների բերումով, իրենցից մեծ վտանգավորություն չներկայացնող անձանց կողմից խմբով կամ շինություն մուտք գործելով կատարված զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակությունները, որոնց ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման դատապարտվելու կամ առհասարակ` առանց պատժի ենթարկվելու: Սակայն, ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի սանկցիայի պայմաններում, վերը նկարագրված դեպքերով դատախազները զրկված են նաեւ ՀՀ քր օր-ի 72-74 հոդվածներով նախատեսված լիազորություններն իրականացնելուց, քանի որ նշված հոդվածների կիրառումը հնարավոր է միայն ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների դեպքում, իսկ ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին: Ուստի նշված հոդվածի 2-րդ մասով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետը 5 տարի սահմանելու դեպքում, իրենցից ոչ մեծ վտանգավորություն ներկայացնող անձանց վերաբերյալ գործերով հնարավորություն կընձեռնվի կիրառել նաեւ ՀՀ քր. օր-ի 72-74 հոդվածները, ինչը կնպաստի արդարության եւ պատասխանատվության անհատականացման, ինչպես նաեւ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների ապահովմանը, հնարավորություն կընձեռի հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակել հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը համապատասխանող եւ արդարացի պատիժ:

Բացի այդ, միջազգային պրակտիկայում այս կատեգորիայի հանցագործությունների վերաբերյալ նույնպես նկատվում է քրեական օրենսդրության լիբերալացում, մասնավորապես ազատազրկմանը զուգահեռ որպես այլընտրանքային պատիժ է նախատեսվում նաեւ տուգանք:

Նույն հիմնավորմամբ առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարելՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի սանկցիայում: Բացի այդ, նույն հոդվածի 2-րդ մասում որպես որակյալ հատկանիշ առաջարկվում է ավելացնել «պաշտոնեական դիրքն օգտագործելով» բառակապակցությունը:

Նույն հիմնավորմամբ համապատասխան փոփոխություն է կատարել ՀՀ քր. օր-ի 181-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում:

Նկատի ունենալով, որ ՀՀ քր օր-ի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի սանկցիայով որպես պատժատեսակ նախատեսված տուգանքի առավելագույն չափ է սահմանված` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, ապա առաջարկվում է նույն հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափ սահմանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը:

Միաժամանակ, քննարկվող հանցատեսակն իր` հասարակության համար վտանգավորության աստիճանով բոլորովին չի զիջում գողությանը: Այդ առումով ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով, ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի համեմատությամբ, ազատազրկման ձեւով նախատեսված պատժի առավելագույն ավելի մեղմ պատժաչափ` 2-ից 4 տարի, սահմանելն արդարացված ու պատճառաբանված չէ, ուստի առաջարկվում է ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով ազատազրկման ձեւով նախատեսված պատժի առավելագույն, իսկ 3-րդ մասի սանկցիայով ազատազրկման ձեւով նախատեսված պատժի նվազագույն չափ սահմանել նույնպես 5 տարին:

Դրան զուգահեռ, նույն սկզբունքից ելնելով, պատճառաբանված չէ նաեւ ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի (Շորթումը) 1-ին մասի սանկցիայով տուգանքի ձեւով նախատեսված պատժի չափը: Նշված հանցատեսակը տարբերվում է նախորդ քննարկվող հանցատեսակներից իր առավել վտանգավորությամբ եւ հանցավորի անձի առավել հանդուգն վարքագծով: Ուստի առաջարկվում է ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի սանկցիայի «հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի» բառերով:

Միաժամանակ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ են պետական, համայնքային կամ մասնավոր օբյեկտներից կատարվող գողությունները, որոնց հիմնական պատճառներից է ոչ պատշաճ պահպանության ապահովումն ու իրականացումը, եւ որպես կանոն, նման դեպքերը մնում են չբացահայտված: Այդ իսկ պատճառով նպատակահարմար ենք գտնում վերականգնել նախկին ՀՀ քր. օր-ի 98 հոդվածը եւ պատասխանատվություն նախատեսել «Իր պարտականություններին հանցավոր-անփույթ վերաբերվելու համար այն անձի կողմից, որին հանձնարարված է գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը, եթե դրա հետեւանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հասնող գույքի հափշտակում, վնասում, փչացում կամ կորուստ, եթե չկան պաշտոնեական հանցագործության հատկանիշներ»: Բանն այն է, որ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածը( Պաշտոնեական անփությունը) պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, որն անզգուշությամբ էական վնաu է պատճառել անձանց կամկազմակերպությունների իրավունքներին ու oրինական շահերին կամ հաuարակության կամ պետության oրինական շահերին: Սակայն, եթե տվյալ անձը քրեական օրենսգրքի տեսանկյունից չի հանդիսանում պաշտոնատար անձ, ապա տվյալ դեպքում նա այս հանցակազմի սուբյեկտ դիտվել չի կարող: Արդյունքում իրավական կարգավորման դաշտից դուրս են մնում այն դեպքերը, երբ հանրային (պետական եւ համայնքային) գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը հանձնարարվում է անձին եւ նրա կողմիցիր պարտականություններին հանցավոր-անփույթ վերաբերվելու հետեւանքով տեղի է ունենում այդ գույքի խոշոր չափերի հաuնող հափշտակում, վնաuում,փչացում կամ կորուuտ, եթե դրանք չեն կարող դիտվել որպես պաշտոնեական հանցագործության հատկանիշներ: Ինչ վերաբերվում է մասնավոր գույքին, ապա ՀՀ քրեական օրենգրքի 214-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահման համար, մինչդեռ նույն առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից հանցավոր-անփույթ վերաբերմունքի դեպքում գույքին կարող է վնաս պատճառվել, որի դեպքերը օրենսդրությամբ սահմանված չեն: Վերոհիշյալ բացը շտկելու համար առաջարկվել է լրացնել ՀՀ քրեական օրենսգիքրը նոր հոդվածով:

Նախագծում 215-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Մասնավորապես, ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածը (Ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ), վարչական պատասխանատվություն է սահմանում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները սահմանված ձեւով չհայտարարագրելու, ինչպես նաեւ հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ կատարելու համար` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում:

Օրենսդիրը, մաքսային օրենսգրքի հիշյալ դրույթում խոսելով հանցագործության հատկանիշների մասին, ամենայն հավանականությամբ ի նկատի է ունեցել այնպիսի դեպքերը, երբ չհայտարարագրված կամ հայտարարագրումը ոչ իրենց անվանումներով կատարված ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով խոշոր չափերի է, այսինքն եթե տեղափոխված ապրանքների կամ առարկաների արժեքը գերազանցում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ տեղափոխելու դեպքի, երբ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Մինչդեռ, «սահմանված ձեւով չհայտարարագրելը, ինչպես նաեւ հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ կատարելը» ՀՀ քրեական օրենսգրքի մաքսանենգության համար պատասխանատվություն սահմանող 215-րդ հոդվածի հանցակազմի օբյեկտիվ կողմը նկարագրող դիսպոզիտիվ հատկանիշներում` բացակայում է, ուստի «հանցագործության հատկանիշների բացակայության մասին» հիշատակումը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածում ստացվում է ավելորդ, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մաքսանենգության օբյեկտիվ կողմի սահմանված հատկանիշների, այն է` առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխման դեպքերն ամենեւին էլ չեն կարող համադրվել հայտարարագրման կամ ոչ ճիշտ հայտարարագրման հետ, այլ միանշանակորեն կատարվում են առանց հայտարարագրման: Վերոհիշյալ թերությունը շտկելու նպատակով առաջարկվում է 215-րդ հոդվածի դիսպոզիցիայում ավելացնել «դրաց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելը, ինչպես նաեւ հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ» բառերը:

Նախագծում առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայի «պետական» բառից հետո լրացնել «եւ տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը:

Բանն այն է, որ 314-րդ հոդվածի առաջին մասում որպես պաշտոնեական կեղծիք իրականացնող սուբյեկտներ դիտվում են` մշտապեu, ժամանակավորապեu կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք, պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության զինված ուժերում, Հայաuտանի Հանրապետության այլ զորքերում եւ զինվորական միավորումներում մշտապեu, ժամանակավորապեu կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնoրինչական, վարչատնտեuական գործառույթներ իրականացնող անձինք: Փաստորեն, երբ ՀՀ քրեկան օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրվում է ««պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնոց անձ»» հասկացությունը, դրանով իսկ նեղացվում է ««պաշտոնատար անձ»» հասկացության շրջանակը, քանզի այդ շրջանակից դուրս են մնացել տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց կազմակերպություններում մշտապեu, ժամանակավորապեu կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնoրինչական, վարչատնտեuական գործառույթներ իրականացնող անձինք:

ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի համաաձայն` տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է` սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը: Ելնելով վերոհիշյալ սահմանադրական սկզբունքից, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը երաշխավորում է տեղական ինքնակառավարման եւ դրա մարմինների կազմակերպական առանձնացումը պետության կառավարման համակարգում: Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը ուղղակի ամրագրում է. «Տեղական ինքնակառավարման մարմինները պետական կառավարման մարմինների մաuը չեն: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացումըպետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից արգելվում է, եթե այլ բան նախատեuված չէ Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ եւ uույն oրենքով»:

Այսպիսով, տեղական ինքնակառավարման մարմիններն ընդգրկված չեն պետական իշխանության մարմինների թվում: Հետեւաբար, ի տարբերություն տարածքային կառավարման մարմինների, դրանք չեն կարող դիտվել պետական համակարգի կառուցվածքային ստորաբաժանումներ: Այդ պատճառով 314-րդ հոդվածում ամրագրելով միայն «պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնոց պաշտոնատար անձ» հասկացությունը, օրենսդիրը այդ շրջանակից դուրս է թողել տեղական ինքնակառավարման մարմնում պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանց: