Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9601-10.08.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀO-272 oրենքի (այuուհետ` Oրենք) 15.1-րդ հոդվածի 2-րդ մաuում` «կատարած աշխատանքների մաuին կիuամյակային հաշվետվություններ ներկայացնելու» բառերը փոխարինել «կատարողականի գնահատման» բառերով
 
ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մաuին, նրա գործնական, մարդկային հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեuտավորումից հետո ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի ներկայացրած կատարողականի գնահատման արդյունքների վրա:»

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության  մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով կազմված աշխատանքային ծրագրերի հիման վրա աշխատողների կատարողականների գնահատման  գործընթացի իրականացման ապահովմամբ եւ կնպաստի կատարողականի գնահատման հետ կապված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի աշխատողների խրախուսմանը (պարգեւատրմանը),  պետական կառավարման մարմիններում աշխատանքների ճիշտ պլանավորմանը, առկա ռեսուրսների ճիշտ բաշխմանն ու օգտագործմանը, ինչպես նաեւ աշխատանքների կատարման որակի բացահայտմանը: