Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Ոչ առեւտրային կազմակերպությունների, մշակութային, կրթական /այդ թվում՝ նախադպրոցական/, գիտական, առողջապահական հաստատությունների վարձու աշխատողների համար սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարի նվազագույն չափը կիրառվում է հաստիքային յուրաքանչյուր մեկ լրիվ դրույքի նկատմամբ»։
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից։