Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀO-337 oրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 19.1-րդ կետով.
«19.1) իրականացնում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.»:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը «աղբահանությունը» բառից հետո լրացնել «եւ սանիտարական մաքրումը, ինչպես նաեւ իրականացնում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններե բառերով:
Հոդված 3. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը «- տրանuպորտային միջոցների կայանատեղի հարկ» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով. «- աղբահանության պարտադիր վճար եւ դրա գծով հաշվարկված տույժեր.»:
Հոդված 4. Օրենքի 60-րդ հոդվածի`
1. 1-ին մասը «աղբահանության» բառից հետո լրացնել «եւ սանիտարական մաքրման կազմակերպման» բառով,
2. 5-րդ մասը «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: