Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-5-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 30.1-րդ կետով.
«30.1) իրականացնում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.»:
Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 11.1-րդ կետով.
«11.1) իրականացնում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.»:
Հոդված 3 . Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2.1 կետով.
«2.1) աղբահանության պարտադիր վճար եւ դրա գծով հաշվարկված տույժեր.»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: