Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 16.1-րդ հոդվածով`
«Հոդված 16.1. Հարկային պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
Հարկային պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ հարկային պարտավորություններից ավել վճարված գումարները հաշվառվում են դրամներով (առանց լումաների): Հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում եւ այլ փաստաթղթերում, ինչպես նաեւ հարկային մարմնի կողմից տրվող ծանուցագրերում, տեղեկանքներում եւ այլ փաստաթղթերում հարկային պարտավորությունների եւ հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Հարկ վճարողի լուծարման դեպքում հարկերի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տույժերի եւ տուգանքների մինչ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները, գերավճարները եւ գերավճարից տարբերվող գումարները անտեսվում են:
Հարկային պարտավորությունները (այդ թվում` կանխավճարները եւ նվազագույն հարկերը) հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով` անկախ հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) ներկայացման ամսաթվից, իսկ հաշվանցվող (նվազեցվող, պակասեցվող) գումարները` առաջին անգամ ներկայացված հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) ներկայացման ամսաթվին:
Որեւէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված հարկ վճարողի համար` պետական գրանցման) պահից եւ ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Հարկային մարմին հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ` հարկ վճարողի լուծարման, ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ներկայացվող գույքահարկի եւ հողի հարկի հաշվարկների): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչեւ այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների, հաշվեկշիռների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկներից (հայտարարագրերից, հաշվետվություններից, հաշվեկշիռներց) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ), իսկ մյուսները` ճշտված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն, հաշվեկշիռ):
Հարկ վճարողի լուծարման դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ եւ (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկ վճարողը որեւէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Հարկ վճարողի կողմից միջանկյալ եւ (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որեւէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), որոնք չեն համարվում ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ):
Մինչեւ օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում հարկային մարմին ներկայացվող հաշվարկները (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հաշվետվություններ) եւ դրանից հետո այդ հաշվետու ժամանակշրջանների համար ներկայացվող հաշվարկները (հաշվետվությունները) համարվում են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ):
Ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացվող հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ) եւ դրանից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները) համարվում են ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ):»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային տեuչություն ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը, հաշվետվությունը) հարկային oրենuդրությամբ uահմանված ժամկետից 2 ամuից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք (նաեւ` ստուգման ակտով)` վճարման ենթակա հարկի ընդհանուր գումարի 5 տոկոuի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարին, իսկ 15 օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:
Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային տեսչություն ներկայացնելու պահից կամ տվյալ հարկատեսակի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությանն ուղղված ստուգումը ներառող ստուգման ավարտից:»:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`
«Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) հարկային հաշվարկների ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման համար սույն հոդվածի եւ սույն օրենքի 301-րդ հոդվածի սահմանափակումները:»:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:
Հոդված 5. Օրենքի հավելված 1-ում`
1) 3-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.3 կետով`
«3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, հարկ վճարողի կողմից Հայաuտանի Հանրապետության բյուջեներ կատարված փաuտացի վճարումների հաշվին, եթե հարկ վճարողի կողմից կոնկրետ չի նշվել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեuակի գծով առկա հարկային պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` հարկի գումարները, տույժերը, տուգանքները, իսկ որեւէ հարկատեսակին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող տուգանքների գումարները:».
2) 4-րդ բաժնում`
ա. 4.1 կետը «տույժ» բառից հետո լրացնել «եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դեպքերում տուգանք, ինչպես նաեւ նույն օրենքի 28-րդ եւ 283-րդ հոդվածներով սահմանված դեպքերում կրկնապատկվում են տուգանքները» բառերով,
բ. 4.2 կետը «տույժերը» բառից հետո լրացնել «(տուգանքները)» բառով,
գ. 4.4 կետը «տույժեր» բառից հետո լրացնել «(տուգանքներ)» բառով.
3) 10-րդ բաժնում 10.2 կետի «ա» ենթակետում «28-րդ հոդվածով» բառերը փոխարինել «28-րդ եւ 283-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107), «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155), «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183), «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118), «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491-Ն), «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236), «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179), «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-270), «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի (11 նոյեմբերի 2005 թվականի, ՀՕ-225-Ն), «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 մարտի 1998 թվականի, ՀՕ-203-Ն), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186), «Դրամարկղային գործառնությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-501-Ն), «Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-129-Ն), «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 նոյեմբերի 2008 թվականի, ՀՕ-220-Ն), «Հարկային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407-Ն), «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հոկտեմբերի 2007 թվականի, ՀՕ-215-Ն) նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերը մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 24.12.2009թ. ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասինե N1523-Ն որոշման N1 հավելվածով հաստատված` ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագրի 27-րդ կետի:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Հարկային մարմնում հարկային եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, ինչպես նաեւ առանձին օրենքներով նախատեսված տուգանքների պարտավորոթյունները հաշվառվում են անձնական հաշվի քարտերում, որոնց ձեւը սահմանված է ՀՀ ԿԱ ՀՊԾ 25.07.2003թ. N 03/20-Ն հրամանով: Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակում խնդիրներն են անձնական հաշվի քարտի էլեկտրոնային եղանակով վարման առումով հարկային հաշվառման հստակեցումն ու պարզեցումը:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Ներկայացվող փաթեթով առաջարկվում է`
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարման եւ հարկային հաշիվների էլեկտրոնային կիրառման հետ կապված ծագած հարցերը: