Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի եւ տուգանքների մինչ հարյուր դրամ պարտավորությունների գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`
«զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի եւ տուգանքների մինչ հարյուր դրամ գերավճարների եւ գերավճարից տարբերվող գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:»:
Հոդված 3 . Օրենքի 47-րդ հոդվածում`
1) 3-րդ մասից հանել «` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմնին» բառերը.
2) 6-րդ մասի առաջին նախադասությունում «այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին» բառերը փոխարինել «հարկային տեսչության մարմիններին ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձեւի հայտարարություն» բառերով:
Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասում «հայտարարագրի» բառը փոխարինել «տարեկան եկամուտների մասին հաշվարկի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 60. ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱUԻՆ ՀԱՇՎԱՐԿԸ
1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեuչության մարմիններին է ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից հաստտված ձեւով տարեկան եկամուտների մաuին հաշվարկ, որտեղ ներառվում են հայաuտանյան աղբյուրներից uտացված բոլոր եկամուտները, իսկ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող առանձնացված ստորաբաժանումները` նաեւ հաշվապահական հաշվեկշիռ եւ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:
2. Մինչեւ օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:»:
Հոդված 6. Օրենքի 61-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 61. Ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկումը
1. Հայաuտանի Հանրապետությունում uտորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտը շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մաuին հաշվարկում` հաշվի առնելով uույն oրենքի դրույթները եւ հիմնվելով 33-րդ հոդվածում նշված դրույքաչափերի վրա:
2. Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպեu գործունեությունից uտացված տարեկան շահութահարկի եւ կիuամյակային կանխավճարների գումարի (uահմանված դեպքերում նաեւ` Հայաuտանի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:
3. Ոչ ռեզիդենտը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկում uխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեuչության մարմիններ ներկայացնել տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:
Հոդված 7. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 62-րդ հոդվածը:
Հոդված 8. Օրենքի 63-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 63. Վերջնահաշվարկը
Սահմանված կարգով հաշվարկների (վերջնահաշվարկի) իրականացումից հետո պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկը վճարվում է կամ գերավճարը հատուցվում է մինչեւ հաշվետու տարվանը հաջորդող տարվա ապրիլի 25-ը (ներառյալ)` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածները կիրառվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար: