Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի եւ տուգանքների մինչեւ հարյուր դրամ պարտավորությունների գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`
«զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի եւ տուգանքների մինչեւ հարյուր դրամ գերավճարների եւ գերավճարից տարբերվող գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:»:
Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ), ներկայացնում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվարկներ, իսկ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարված կազմակերպությունները` շահութահարկի պարզեցված հաշվարկներ:»:
Հոդված 4. Օրենքի 47-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի եւ (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ:».
2) 3-րդ կետից հանել «` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմնին» բառերը.
3) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձեւի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի մեկ վեցերորդի եւ տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչեւ հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:»:
Հոդված 5. Օրենքի 47.1-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «ամսվա» եւ «ամսական» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակի» եւ «եռամսյակային» բառերով.
2) 3-րդ կետի «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով:
Հոդված 6. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին կետի «հայտարարագրի» բառը փոխարինել «տարեկան եկամուտների մասին հաշվարկի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 60-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 60. Տարեկան եկամուտների մասին հաշվարկը
1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեuչության մարմիններ է ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձեւով տարեկան եկամուտների մաuին հաշվարկ, որտեղ ներառվում են հայաuտանյան աղբյուրներից uտացված բոլոր եկամուտները:
2. Մինչեւ օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:»:
Հոդված 8. Օրենքի 61-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 61. Ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկումը
1. Հայաuտանի Հանրապետությունում uտորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտը շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մաuին հաշվարկում` հաշվի առնելով uույն oրենքի դրույթները եւ հիմնվելով 33-րդ հոդվածում նշված դրույքաչափերի վրա:
2. Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպեu գործունեությունից uտացված տարեկան շահութահարկի եւ կիuամյակային կանխավճարների գումարի (uահմանված դեպքերում նաեւ` Հայաuտանի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:
3. Ոչ ռեզիդենտը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկում uխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեuչության մարմիններ ներկայացնել տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:
Հոդված 9. Օրենքի 62-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 63-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 63. Վերջնահաշվարկը
Սահմանված կարգով հաշվարկների (վերջնահաշվարկի) իրականացումից հետո պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկը վճարվում է, կամ գերավճարը հատուցվում է մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը (ներառյալ)` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածները կիրառվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար: