Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1811-04.12.2003-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության (7 մարտի 2001 թվականի, ՀՕ-148, այսուհետ՝ օրենք) օրենքի 11-16-րդ, 18-րդ, 19-րդ, 44-րդ, 45-րդ,46-րդ հոդվածները։

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ8-րդ կետով.

«8. Հիմք ընդունելով սույն օրենքի 21-րդ հոդվածը, հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի եւ այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները»։

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման եւ բաշխման գործունեությունները չեն կարգավորվում (չեն լիցենզավորվում եւ սակագներ չեն սահմանվում), եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 3.0 Գկալ/ժամ կամ 3.5 ՄՎտ»։

Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։