Armenian ARMSCII Armenian
Կ-1811-04.12.2003-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Ուժը կորցրած ճանաչել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի  մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 11-16-րդ, 18-րդ, 19-րդ եւ  44-46-րդ հոդվածները։

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով՝

«8. Հիմք ընդունելով սույն օրենքի 21-րդ հոդվածը` հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի եւ այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները:»։

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման եւ բաշխման գործունեությունները չեն կարգավորվում (չեն լիցենզավորվում եւ սակագներ չեն սահմանվում), եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ:»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։