Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`
«զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի եւ տուգանքների մինչ հարյուր դրամ պարտավորությունների գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «հայտարարության հիման վրա» բառերը փոխարինել «` վերադաս հարկային մարմնի հաստատած ձեւով գրավոր հայտարարության հիման վրա» բառերով:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 3-րդ մասից հանել «` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմիններ» բառերը.
2) 5-րդ մասի առաջին նախադասությունում «ինքնուրույն» բառից հետո լրացնել «` հարկային տեսչության մարմիններին ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձեւի հայտարարություն» բառերը:
Հոդված 4. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածները կիրառվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար: