Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9694-30.08.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Սույն օրենքի 9-րդ կամ 11-րդ հոդվածների պահանջները խախտելու դեպքում կազմակերպություններից գանձվում է տուգանք (նաեւ` ստուգման ակտով)` կազմակերպությունների համար սույն օրենքով սահմանված հաշվարկների ներկայացման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար համապատասխան բյուջե չվճարված գույքահարկի գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարին, իսկ 15 օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ գույքահարկի հաշվարկը հաշվառող մարմին ներկայացնելու պահից կամ գույքահարկի ստուգումը ներառող ստուգման ավարտից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107), «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155), «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183), «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118), «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491-Ն), «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236), «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179), «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-270), «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի (11 նոյեմբերի 2005 թվականի, ՀՕ-225-Ն), «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (3 մարտի 1998 թվականի, ՀՕ-203-Ն), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186), «Դրամարկղային գործառնությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-501-Ն), «Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (22 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-129-Ն), «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 նոյեմբերի 2008 թվականի, ՀՕ-220-Ն), «Հարկային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407-Ն), «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հոկտեմբերի 2007 թվականի, ՀՕ-215-Ն) նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերը մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 24.12.2009թ. ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասինե N1523-Ն որոշման N1 հավելվածով հաստատված` ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագրի 27-րդ կետի:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Հարկային մարմնում հարկային եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, ինչպես նաեւ առանձին օրենքներով նախատեսված տուգանքների պարտավորոթյունները հաշվառվում են անձնական հաշվի քարտերում, որոնց ձեւը սահմանված է ՀՀ ԿԱ ՀՊԾ 25.07.2003թ. N 03/20-Ն հրամանով: Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակում խնդիրներն են անձնական հաշվի քարտի էլեկտրոնային եղանակով վարման առումով հարկային հաշվառման հստակեցումն ու պարզեցումը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Ներկայացվող փաթեթով առաջարկվում է` 

  • անձնական հաշվի քարտերի (այդ թվում` հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդին կատարված մասհանումների համար` հատուկ անձնական հաշվի քարտերի) վարման պահանջ սահմանել գործող բոլոր օրենքներով, որտեղ նախատեսվում են պարտավորություններ բյուջեի նկատմամբ,
     
  • հստակեցնել անձնական հաշվի քարտերում պարտավորությունների հաշվառման չափման միավորը (որպես չափման միավոր առաջարկվում է օգտագործել դրամը` այլապես հնարավոր չի լինելու հաշվարկել տույժերը եւ 5% տուգանքը, միաժամանակ` լուծարման գործընթացը ապահովելու համար առաջարկվում է անտեսել մինչ 100 դրամ պարտավորությունները եւ գերավճարները),
     
  • հարկային մարմիններ ներկայացվող ցանկացած փաստաթղթերի համար, որոնք հիմք են հանդիսանում պետական բյուջեի հետ պարտավորություների հաշվառման համար, նախատեսել որոշակի ձեւ (այսինքն` բացառել կամայական ձեւով դրանց ներկայացումը),
     
  • այն հարկատեսակների եւ վճարատեսակների համար, որոնց մասով հարկային մարմին ներկայացվող հաշվարկների ուշացման դեպքում նախատեսվում են տուգանքներ, հստակցնել դրանց հաշվարկման կարգը (ստուգումից հետո չշարունակել տուգանքների հաշվարկումը եւ սահմանել տուգանքների հաշվարկման հստակ ժամկետ),
     
  • սահմանել «հաշվետու ժամանակաշրջան» հասկացությունը այն հարկատեսակների եւ վճարատեսակների համար, որոնք նախատեսում են հարկային մարմին հաշվարկների ներկայացումը,
     
  • հստակեցնել ավել վճարված գումարների հաշվին պարտավորությունների մարման հերթականությունը` ոչ նպատակային վճարումների կամ հաշվանցումների դեպքում (առաջարկվում է առաջնային մարել հարկի, պետական տուրքի կամ այլ վճարի գումարը, ապա տույժերը եւ տուգանքները, իսկ տուգանքներից` առաջնային մարել կրկնապատկվող տուգանքները),
     
  • հստակեցնել, որ ստուգման արդյունքներով առաջադրված գումարների նկատմամբ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում տույժեր չեն հաշվարկվում,
     
  • հստակեցնել լուծարման գործընթացը (չհաշվարկել լուծարման գործընթացում գտնվող անհատ ձեռնարկատերերի նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարների ամսական գումարները, սահմանել հարկային մարմին ներկայացվող լուծարային հաշվարկների կարգավիճակը),
     
  • նախատեսել սկզբնական գրանցումներից հետո անձնական հաշվի քարտերի եւ հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդին կատարված մասհանումների համար վարվող հատուկ անձնական հաշվի քարտերի միջեւ գումարների տեղաշարժերը միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
     
  • նախատեսել էլեկտրոնային հարկային հաշիվների կիրառումը` վերացնելով անճշտությւոնները եւ բացառելով տարընթերցությունները:

    2. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան հարկային հաշվառման հստակեցումն ու պարզեցումն է:

    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարման եւ հարկային հաշիվների էլեկտրոնային կիրառման հետ կապված ծագած հարցերը: