Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Սույն օրենքի 9-րդ կամ 11-րդ հոդվածների պահանջները խախտելու դեպքում կազմակերպություններից գանձվում է տուգանք (նաեւ` ստուգման ակտով)` կազմակերպությունների համար սույն օրենքով սահմանված հաշվարկների ներկայացման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար համապատասխան բյուջե չվճարված գույքահարկի գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ հարկի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարին, իսկ 15 օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:
Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ գույքահարկի հաշվարկը հաշվառող մարմին ներկայացնելու պահից կամ գույքահարկի ստուգումը ներառող ստուգման ավարտից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: