Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի 10-րդ հոդվածում`
1) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դիմումի ձեւը հաստատում է վերադաս հարկային մարմինը:»:
2) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դիմումի ձեւը հաստատում է վերադաս հարկային մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «հաշվապահական հաշվեկշիռ եւ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն,» բառերը.
2) 2-րդ մասից հանել «շահութահարկի եւ» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: