Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-րդ հոդվածով`
«Հոդված 12.1. Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների պարտավորությունների հաշվառումը
1. Վճարների պարտավորությունների (վճար, տույժ, տուգանք) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
2. Վճարների պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ վճարների պարտավորություններից ավել վճարված գումարները հաշվառվում են դրամներով (առանց լումաների): Հաշվարկ-հաշվետվություններում, տեղեկություններում եւ այլ փաստաթղթերում, ինչպես նաեւ վճարողին տրվող տեղեկանքներում եւ այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Ապահովադրի լուծարման դեպքում վճարների մինչ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ գերավճարները անտեսվում են:
3. Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով` անկախ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման ամսաթվից:
4. Որեւէ հաշվետու ժամանակաշրջան (եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված վճարողի համար` պետական գրանցման) պահից եւ ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Հաշվարկ-հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ` վճարողի լուծարման կամ ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչեւ այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկ-հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություն, իսկ մյուսները` ճշտված հաշվարկ-հաշվետվություն:
5. Վճարողի լուծարման դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացված միջանկյալ եւ լուծարային հաշվարկ-հաշվետվությունները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններ, եթե այդ հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը վճարողը որեւէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Վճարողի կողմից միջանկյալ եւ (կամ) լուծարային հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որեւէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվարկ-հաշվետվություններ, որոնք չեն համարվում ճշտված հաշվարկ- հաշվետվություններ:
6. Ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններ եւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները համարվում են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ:
7. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, վճարողի կողմից Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաuտացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողի կողմից կոնկրետ չի նշվել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա վճարների պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` վճարի գումարները, տույժերը, տուգանքները:»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«4. Վճարողների կողմից հարկային եւ լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից 2 ամuից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոuի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարին, իսկ 15 օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:
Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ վճարի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությանն ուղղված ստուգումը ներառող ստուգման ավարտից:».
2) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107), «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155), «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183), «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118), «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491-Ն), «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236), «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179), «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-270), «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի (11 նոյեմբերի 2005 թվականի, ՀՕ-225-Ն), «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 մարտի 1998 թվականի, ՀՕ-203-Ն), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186), «Դրամարկղային գործառնությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-501-Ն), «Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-129-Ն), «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 նոյեմբերի 2008 թվականի, ՀՕ-220-Ն), «Հարկային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407-Ն), «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 հոկտեմբերի 2007 թվականի, ՀՕ-215-Ն) նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերը մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 24.12.2009թ. ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասինե N1523-Ն որոշման N1 հավելվածով հաստատված` ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագրի 27-րդ կետի:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Հարկային մարմնում հարկային եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, ինչպես նաեւ առանձին օրենքներով նախատեսված տուգանքների պարտավորոթյունները հաշվառվում են անձնական հաշվի քարտերում, որոնց ձեւը սահմանված է ՀՀ ԿԱ ՀՊԾ 25.07.2003թ. N 03/20-Ն հրամանով: Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակում խնդիրներն են անձնական հաշվի քարտի էլեկտրոնային եղանակով վարման առումով հարկային հաշվառման հստակեցումն ու պարզեցումը:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Ներկայացվող փաթեթով առաջարկվում է`
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարման եւ հարկային հաշիվների էլեկտրոնային կիրառման հետ կապված ծագած հարցերը: