Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-րդ հոդվածով`
«Հոդված 12.1. Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների պարտավորությունների հաշվառումը
1. Վճարների պարտավորությունների (վճար, տույժ, տուգանք) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
2. Վճարների պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ վճարների պարտավորություններից ավել վճարված գումարները հաշվառվում են դրամներով (առանց լումաների): Հաշվարկ-հաշվետվություններում, տեղեկություններում եւ այլ փաստաթղթերում, ինչպես նաեւ վճարողին տրվող տեղեկանքներում եւ այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Ապահովադրի լուծարման դեպքում վճարների մինչ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ գերավճարները անտեսվում են:
3. Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով` անկախ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման ամսաթվից:
4. Որեւէ հաշվետու ժամանակաշրջան (եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված վճարողի համար` պետական գրանցման) պահից եւ ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Հաշվարկ-հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ` վճարողի լուծարման կամ ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչեւ այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկ-հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություն, իսկ մյուսները` ճշտված հաշվարկ-հաշվետվություն:
5. Վճարողի լուծարման դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացված միջանկյալ եւ լուծարային հաշվարկ-հաշվետվությունները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններ, եթե այդ հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը վճարողը որեւէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Վճարողի կողմից միջանկյալ եւ (կամ) լուծարային հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որեւէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվարկ-հաշվետվություններ, որոնք չեն համարվում ճշտված հաշվարկ- հաշվետվություններ:
6. Ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններ եւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները համարվում են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ:
7. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, վճարողի կողմից Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաuտացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողի կողմից կոնկրետ չի նշվել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա վճարների պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` վճարի գումարները, տույժերը, տուգանքները:»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«4. Վճարողների կողմից հարկային եւ լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից 2 ամuից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոuի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարին, իսկ 15 օրվա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:
Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ վճարի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությանն ուղղված ստուգումը ներառող ստուգման ավարտից:».
2) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: