Armenian ARMSCII Armenian
Կ-9697-30.08.2010-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-րդ հոդվածով.

«Հոդված 12.1. Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների պարտավորությունների հաշվառումը

1. Վճարների պարտավորությունների (վճար, տույժ, տուգանք) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Վճարների պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հաշվարկ-հաշվետվություններում, տեղեկություններում եւ այլ փաստաթղթերում, ինչպես նաեւ վճարողին տրվող տեղեկանքներում եւ այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում վճարների մինչեւ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ գերավճարներն անտեսվում են:

3. Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման ամսաթվից:

4. Որեւէ հաշվետու ժամանակաշրջան (եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված վճարողի համար` պետական գրանցման պահից) եւ ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրը: Հաշվարկ-հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ վճարողի լուծարման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչեւ այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկ-հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություն, իսկ մյուսները` ճշտված հաշվարկ-հաշվետվություն:

5. Վճարողի լուծարման դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացված միջանկյալ եւ լուծարային հաշվարկ-հաշվետվությունները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններ, եթե այդ հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը վճարողը որեւէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Վճարողի կողմից միջանկյալ եւ (կամ) լուծարային հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որեւէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվարկ-հաշվետվություններ, որոնք չեն համարվում ճշտված հաշվարկ- հաշվետվություններ:

6. Ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններ, եւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները համարվում են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ:

7. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաuտացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա վճարների պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` վճարի գումարները, տույժերը, տուգանքները:»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Վճարողների կողմից հարկային եւ լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից 2 ամuից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոuի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ հարկի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ վճարի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:».

2) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների նկատմամբ նշված 15-օրյա ժամկետում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 15-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: